Երևանում մեկնարկել է Գյումրիում սպանված ընտանիքի
հիշատակին նվիրված երթը: Միջոցառումն սկսվել է մոմավառությամբ:
Երևանի ազատության
հրապարակում հավաքվել են հարյուրավոր անձինք: Ակցիայի մասնակիցները, որոնք
հասարական քաղաքացիներ են, նշում են, որ ցնցված ե այդ դաժան ողբերգությունից:
Նրանց առանձնապես հետաքրքրում է կենդանի մնացած 6-ամսյա փոքրիկի ճակատագիրը, որը
ներկայումս ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում:
Նշենք,
որ հունվարի 12-ին Գյումրիում սպանվել են Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները:
Դեպքի վայրում գտնվել են զինվորական սապոգներ, որոնց վրա գրված են եղել փախուստի
դիմած զինծառայողի անունը և ազգանունը: Դեպքի վայրում հայտնաբերվել էր նաև ԱԿ- 74
ինքնաձիգ, 5,45 ՄՄ տրամաչափի պարկուճներ և մեկ պահունակ` փամփուշտներով։ Նույն օրն
ուշ երեկոյան հայ-թուրքական սահմանի մերձակա Բայանդուր գյուղի մոտ ձերբակալվել է
Վալերի Պերմյակովը, ով կասկածվում է գյումրեցի ընտանիքի սպանդն իրագործելու
համար: Հունվարի 14-ին ՀՀ գլխավոր
դատախազությունը հաղորդել է, որ Պերմյակովին հայկական կողմին հանձնելու հարց չի
քննարկվում: Հայկական կողմը խոստանում է հետևողական լինել, որպեսզի հանցագործը
պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ խստությամբ: