Հայաստանում գտնվող օպերային հայտնի երգչուհի Մարիա Գուլեգինան այցելել է Երևանի կոնյակի գործարան: Այդ մասին տեղեկանում ենք ARARAT թանկարանի պաշտոնական էջում (www.facebook.com/ARARATMuseum): Մարիա Գուլեգինան, ում ձայնը համարվում է աշխարհի լավագույն դրամատիկ սոպրանոն, շրջել է ARARAT Museum-ում, ծանոթացել հայկական կոնյակագործության պատմությանը և դիտել նախորդ դարերի ARARAT կոնյակների նմուշները: Շրջայցի վերջում հյուրին նվիրվել է վերջերս վերածնված ՙՀայաստան՚ կոնյակը:
Նշենք, որ օպերային երգչուհու համերգը տեղի կունենա ապրիլի 27-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ավելի վաղ Մարիա Գուլեգինան մասնակցել էր Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներին: