Նոյեմբերի
1-5-ը Երևանում կընթանա «Կին» 11-րդ միջազգային կինոփառատոնը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել է փառատոնի տնօրեն Մարիամ
Օհանյանը, փառատոնի ծրագիրը ներառում է 57 ֆիլմ աշխարհի 15 երկրներից, այդ թվում`
Իսպանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից և Իրանից: Փառատոնը ներառում է
թուրքական ֆիլմերի ծրագիր, որոնք նվիրված են ազգային փոքրամասնություններին և
հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Ծրագրի շրջանակում Երևանում
հանդիպում կկազմակերպվի Թուրքիայի կին կինեմատոգրաֆիստների հետ:
Այս տարի «Կին» փառատոնի շրջանակում կներկայացվի կանադական
«Կնոջ հայացք» կինոփառատոնը. կկայանա հանդիպում ռեժիսոր Լեսլի Անն Քոլսի հետ, նրա
«Սառնարան» ֆիլմի ցուցադրություն, որը տարբեր ՄԿՓ պարգևների հարուստ բերք է
հավաքել: Բացի այդ, հանդիսատեսը կարող է դիտել Փաուլա Քելիի «Էյֆորիա» ֆիլմը, որը
դարձել է «Կնոջ հայացքի» մրցանակակիր:
«Կին» փառատոնի շրջանակում կներկայացվի նաև «Թռչող ավել»
միջազգային փառատոնը, որն անցկացվել
Թուրքիայում: Կկայանա նաև կլոր սեղան` «Կինը և կինեմատոգրաֆը» թեմայով,
ինչպես նաև մուլտիպլիկատոր Գայանե Մարտիրոսյանի աշխատանքների հետադարձ
ցուցադրություն:
«Կին»
ՄԿՓ լավագույն ֆիլմերը կնշվեն դիպլոմներով, ինչպես նաև պարգևներով` «Լավագույն
ֆիլմ» և «Հատուկ մրցանակ» անվանակարգերում: Փառատոնի նպատակն է հայ կին
ռեժիսորների կողմից ֆիլմերի ստեղծմանն աջակցելը, կանանց խնդիրների մասին
կինեմատոգրաֆի միջոցով բարձրաձայնելը, ինչպես նաև նոր անունների բացահայտումը: