Երևանի
«Նատալի ֆարմ» ՍՊԸ-ին երեք տարի գործողության ժամկետով տրվել է թմրամիջոցների և
հոգեմետ նյութերի և ՀՀ կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման,
ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության արտոնագիր: Համապատասխան որոշումը
կայացվել է օգոստոսի 21-ին կառավարության նիստում:
Հիշեցնենք,
որ «Նատալի ֆարմը» պատկանում է ԱԺ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին: Մեկ
ամիս առաջ կառավարությունը կայացրեց ևս մեկ համանման որոշում, և գրեթե նույնպիսի
լիազորություններով օժտեց դեղորայքի ներմուծման և իրացման շուկայի մեկ այլ խոշոր
ընկերության` «Ալֆա-Ֆարմին», որը, հայկական ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն,
պատկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջը` Բելա Քոչարյանին: