Beeline-ը Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ
հայտարարում են Արարատի մարզի Այնթափ համայնքի մանկապարտեզում և Նոր Խարբերդի թիվ
2-րդ դպրոցում «Beeline երեխաների զարգացման անկյունների» բացման մասին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության
մամուլի ծառայությունից, հանդիսավոր բացման
արարողությանը մասնակցում էին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Հայաստանում
Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը, Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն
Լուսինե Սիմոնյանը և այլ հյուրեր։ «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի նպատակն
է խթանել ներառական կրթության զարգացումը Հայաստանի մարզերում և Երևանում: Ծրագրի
շրջանակում ներառական կրթությամբ զբաղվող մասնագետներն անցել են վերապատրաստման
բարձրակարգ դասընթացներ և խորհրդատվություն: Բացված կենտրոնները զինվել են հատուկ զարգացնող
խաղերով և գրականությամբ, երեխաներին տրամադրվել են Մանկական զարգացման հիմնադրամի
կողմից արտադրված զարգացնող խաղեր։
«Beeline–ը
ողջունում և կարևորում է այն ծրագրերի իրականացումը, որոնք օգնում են երեխաներին և երիտասարդներին փոխել իրենց
կյանքը դեպի ավելի լավը: Հատուկ կարիքներով երեխաների համար համապատասխան
ուսումնական պայմանների ապահովումը և ներառական կրթության որակի բարձրացումը
կխթանեն երեխաների մտավոր, խոսքային և ֆիզիկական ընդունակությունների և
կարողությունների զարգացմանը։ Հատկանշական է հատկապես այն, որ Beeline-ի
աջակցությամբ սա հանրապետությունում առաջին մանկապարտեզն է, որտեղ բացվում է
զարգացման նման անկյուն», – նշեց Հայաստանում
Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինն իր ողջույնի խոսքում։
«Մանկական
զարգացման հիմնադրամը կարևորում է
կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառումը:
Ներառական կրթության ներդրման այս փուլում անելիքները բազմազան են և դրանց իրականացումը մեծ ջանքեր է պահանջում:
Հատկանշական է, որ մեր գործընկեր
Beeline–ը կարևորում է նման ծրագրերի նախաձեռնումը և խթանում
մարզերում հատուկ կարիք ուենցող
երեխաների ներառման գործընթացին հասարակություն: Մինչ պետական ռազմավարական
ուղղությունները, համակարգերը հստակեցվեն և առաջընթաց ունենան, կարիքներ ունեցող
բազմաթիվ երեխաները չեն կարող
սպասել, հատկապես մարզերում, որտեղ
ռեսուրսները և ծրագրերը բացակայում են կամ շատ քիչ են: Նման ծրագրերը մասնավորապես
մարզերում աջակցում են հատուկ կարիք
ունեցող երեխաներին, նրանց ընտանիքների, դպրոցին ու համայնքին», - ասաց Մանկական
զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։
Նշենք, որ
«Beeline երեխաների զարգացման անկյունները» բացվել են «Գիտելիք հանուն
բարեկեցության» ծրագրի շրջանակում, որը մեկնարկել է 2014թ–ի սեպտեմբերի 10-ին։
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն
(Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը:
«ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը,
որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են
ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային
կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության
ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում,
Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում,
Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում և Կանադայում:
«ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 739 մլն.
ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները
ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada»,
«Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո:
2014թ. հունիսի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 220
միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով:
Մանկական
զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2009թ. սեպտեմբերին: Հիմնադրամը նախկինում`
2002թ-ից գործել է որպես Մանկական
զարգացման կենտրոն Վորլդ Վիժն Հայաստանի ՙՆերառական կրթության՚ ծրագրի շրջանակներում,
2004-2008թթ. ՄԶԿ-ն ներգրավված է եղել ՙԴժվար իրավիճակում գտնվող երեխաներ՚
ծրագրում, որն ուղղված էր կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների և
նրանց ընտանիքների աջակցությանը:
2002-2008թթ. ընկած ժամանակահատվածում կենտրոնում տարբեր ծառայություններ է ստացել ավելի քան 500 երեխա: Կազմակերպվել են
սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ ինչպես ծնողների, այնպես էլ երեխաների
պաշտպանության, կրթական և համայնքային զարգացման ոլորտում աշխատող մասնագետների
համար: Ներկայումս, Մանկական զարգացման հիմնադրամի նպատակն է նպաստել երեխաների և
նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանը, նրանց առողջ զարգացմանը և խոցելի
խմբերի ներառմանը հասարակություն, առաջարկել մասնագիտական ծառայություններ`
աջակցելով խոցելի խմբերի երեխաներին և
նրանց ընտանիքներին, նպաստել մեթոդաբանական բազայի հարստացմանը` մշակելով
նյութեր երեխաների հետ աշխատող
մասնագետների, մանկավարժների, ծնողների համար: