Հայաստանի հատուկ ծառայությունների ռեսուրսների և
հնարավորությունների մեծ մասը ծախսվում է ոչ թե Ադրբեջանի դեմ պայքարի, այլ
ընդդիմադիրներին հետևելու համար: Այդ մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Անձնական տվյալների պաշտպանության
մասին«» օրինագծի քննարկման ժամանակ:
Զուրաբյանը նել է, որ քաղաքացիների անձնական տվյալների
պաշտպանությունը ժողովրդավարության անկյունաքարերից մեկն է, ժողովրդավարական
պետությունը պաշտպանում է իր քաղաքացիների կյանքը իշխանությունների, այս կամ այն
հաստատության ապօրինի ոտնձգություններից: Այդ հարցին հատուկ ուշադրություն է
դարձվում Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրում, քաղաքացիների անձնական
տվյալների պաշտպանության անհրաժեշտության մասին նշվում է նաև Հայաստանի
սահմանադրությունում:
«Սակայն մեր երկրում իշխանության կողմից հատուկ
ծառայությունների միջոցով իրականացվող
համատարած գաղտնալսումները, ընդդիմադիր գործիչների լրտեսումն ու անձնական
տվյալների հավաքումը բավականին արդիական խնդիր է: Վրաստանում, օրինակ,
իշխանափոխությունից հետո հայտնաբերվել էին ընդիմադիրների գաղտալսման վերաբերյալ
բազմաթիվ արխիվային փաստաթղթեր: Մեր տեղեկությունների համաձայն, նույն բանը տասնապատիկ չափերով տեղի
է ունենում Հայաստանում` երկրի օրենքների և ՀՀ սահմանադրության կոպտագույն
խախտումներով: Սակայն Ադրբեջանի հետ սահմանին մեր անհաջողությունների պատճառներից
մեկն առնչվում է այն բանին, որ մեր հատուկ ծառայությունները և հետախուզությունը
իրենց հնարավորությունների ճնշող մեծամասնությունն օգտագործում են ոչ թե
հակառակորդի գործողությունների վերաբերյալ տվյալներ հավաքելու, այլ
ընդդիմադիրներին գաղտնալսելու և հետևելու համար: Հակառակ դեպքում միանգամայն այլ
կլիներ իրավիճակը մեր առաջնագծում», -
հայտարարել է ընդդիմադիր գործիչը:
Նրա ասելով, ընդդիմադիրների ապօրինի գաղտնալսման
օրինակրերը պետք չէ երկար փնտրել, քանզի բոլորը դեռ հիշում են Վարդան Օսկանյանի
հետ իր մասնավոր զրույցի ձայնագրությունը, որը երկու տարի առաջ հայտնվել էր
ինտերնետում: «Մենք մինչ օրս սպասում ենք մասնավոր զրույցի ապօրինի հրապարակմանն
առնչվող քննության արդյունքին», - ասել է Զուրաբյանը:
Ելնելով
վերն ասվածից` Զուրաբյանը տարակուսանք է հայտնել այն առնչությամբ, որ խորհրդարան
ներկայացված օրինագիծն իրականում նպատակաուղղված է քաղաքացիների անձնական
տվյալների պաշտպանությանը: Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է
քաղաքացիների անձնական տվյալների հատուկ պաշտպանության վերաբերյալ Եվրամիության
պահանջով, որը հանգում է տվյալների պահպանման հատուկ ռեժիմի մշակմանն ու
պահպանմանը` պայմանավորված ավտոմատացված
համակարգի զարգացմամբ: Փաստաթղթում ներկաայցված են տվյալների հավաստիությանն
առնչվող սկզբունքներ, ինչպես նաև նոր ինստիտուտի ներդրման մեխանիզմները, որոնք
նախատեսում են անձնական տվյալների սուբյեկտի սահմանում, կարգավորում սուբյեկտի և
տվյալներ մշակողի միջև հարաբերությունները: Նոր օրինագծում ներառված է դրույթ
անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ստեղծման մասին, որն էլ զբաղվելու
է անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների բացահայտմամբ ու
վերացմամբ: Մարնի գործունեության լիցենզիան կտրամադրի Հայաստանի կառավարությունը:
Փաստաթղթով արգելվում է անձնական տվյալների օգտագործումը, որոնց անհրաժեշտությունը
չկա տվյալները հավաքելիս: Տվյալները համարվում են օրինական, եթե դրանք մշակված են
օրինական հիմունքով և սուբյկետի համաձայնությամբ: Անձնական տվյալները երրորդ
երկրների պետական կառույցներին տրամադրելիս անհրաժեշտ է քաղաքացու
համաձայնությունը: Տվյալների տրամադրումը կարող է իրականացվել միջպետական
համաձայագրերի շրջանակում: Արգելվում է նաև ԶԼՄ-ներին տվյալների տրամադրումը`
առանց սուբյեկտի համաձայնության: Տրամադրումը կարող է իրականացվել էլկետրոնային
ձևով` էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում: