Ադրբեջանի ռազմական հզորության մեծացումը և տնտեսության անկումը մեծացնում են 2016 թվականին ղարաբաղյան հակամարտության սրման վտանգը, նշվում է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեպերի զեկույցում, որը փետրվարի 9-ին ներկայացվել է Կոնգրեսում:
Նշելով, որ 2015 թվականին պահպանվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության բավականին բարրձ մակարդակ` Լեռնային Ղարաբաղի հարցի առնչությամբ, Քլեպերն ընգդծել է, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նկրտումներից հրաժարվելու Բաքվի ցանկության և վերահսկվող տարածքներից հրաժարվելու Երևանի ցանկության բացակայությունն էլ ավելի կբարդացնի հակամարտության խաղաղ կարգավորումը:
1992 թվականից ի վեր ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ներկայացված է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների կողմից: Ներկայում կարգավորման գործընթացն ընթանում է 2007 թվականին Մադրիդում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած և 2009 թվականին թարմացված «մադրիդյան սկզբունքների» հիման վրա: