Այսօր
մենք հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած
սարսափելի իրադարձությունների զոհերին: Այդ մասին ասվում, է Կանադայի վարչապետ Սթեֆան
Հարփերի` երկրի հայ համայնքին հղած ուղերձում:
Հարփերն ընդգծում է, որ իր երկրի խորհրդարանի երկու պալատները ճանաչել և ցեղասպանություն են որակել 20-րդ
դարի սկզբին օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները: «Ճանաչելով
այդ փաստը` մենք ձգտում ենք ավելի լավ ապագա երաշխավորել աշխարհի համար և
ապացուցել, որ այսօր համաշխարհային հանրությունը հարգում է մարդու իրավունքներն ու
ժողովրդավարական ազատությունները», - ասվում է ուղերձում:
Այնուհետև Հարփերն ընդգծում է, որ Կանադան պաշտպանում
է հաշտությանը, սահմանների բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը
նպատակաուղղված Հայաստանի և Թուրքիայի ջանքերը: