Ադրբեջանական կողմը շարունակում է իր լկտի քաղաքականությունը սեփական զինվորների ու նրանց հարազատների հանդեպ, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
ՙԱյսօր միայն ցերեկային ժամերին նրանք կորցրել են երեք զինծառայող Քարվաճառի հատվածում, իսկ Արցախի հարավում մեկ դիպուկահար խմբի հրամանատար, որը ընկել է հայուհու դիպուկ գնդակից: Ադրբեջանի քաղաքացիները թող իմանան, որ իրենց զավակները ոչ միայն զոհվում են, այլ նաև անարգվում սեփական ղեկավարության կողմից՚,- գրել է նա:
Նշենք, որ վերջին 20 օրում Ադրբեջանը բազմիցս դիվերսիոն փորձեր է կատարել, ինչի հետևանքով բազմաթիվ կորուստներ է կրել: Ցավոք, կորուստներ ունի նաև հայկական կողմը: Տարեսկզբից շփման գծում և սահմանին հակառակորդի գնդակից 10 հայ զինծառայող է մահացել: