Ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովի ճակատագիրը պետք
է քննարկվի բացառապես ԼՂՀ իշխանությունների հետ: Այսօր մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության
նախարար Սեյրան Օհանյանը:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել էին
ապատեղեկատվություն, նենգափոխելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի
խոսքերը: 2014 թվականին Ռուսաստանի
դիվանագիտության գործուենության արդյունքների ամփոփմանը նվիրված ամենամյա մամուլի
ասուլիսում հնչել էր Ասկերովի ճակատագրի վերաբերյալ հարց, որը դատապարտվել է
Արցախում: Ադրբեջանական կողմն այս անգամ Ասկերովին Ռուսաստանի քաղաքացիություն է
վերագրել:
«Ինչպես ասացիք, նա Ռուսաստանի քաղաքացի է, որին դատապարտել է կայկական կո՟ղմը: Այդ դեպքում մենք այդ հարցը կքննարկենք նրա հետ: Քիչ չեն Ռուսաստանի քաղաքացիները, որոնք կալանավորված են աշխարհի տարբեր երկրներում: Մենք մշտապես հետաքրքրվում ենք նրանց ճակատագրերով: Հաշվի առնելով կալանավորման պատճառների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությունը և հիմնվելով մեր քաղաքացիների նկատմամբ առադրված մեղադրանքի ծանրության վերաբերյալ տեղեկատվության վրա, հասկանալով, թե նրանք ինչ պայմաններում են պահվում, ինչպիսին են նրանց կալանավորած երկրի ծրագրերը Ռուսաստանի քաղաքացիների վերաբերյալ, մենք համապատասխան որոշումներ ենք կայացնում այդ նպատակների համար գոյություն ունեցող խողովակներով` համապատասխան պետության հետ Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների շրջանակում», - պատասխանել է Լավրովը (ՌԴ ԱԳՆ կայք): Սակայն ՌԴ ԱԳՆ ղեկավարի վերը նշված բառացի պատասխանը պատճառ էր դարձել, որպեսզի ադրբեջանական ԶԼՄ-ները տարածեն տեղեկատվություն այն մասին, թե իբր դիվանագետը խոստացել է Հայաստանի հետ քննարկել Ասկերովին «պատանդ պահելու» հարցը:
Մեկնաբանելով Լավրովի վերը նշված հայտարարությունը`
Հայաստանի պաշտպանության նախարարը կոչ է արել չաղավաղել Ռուսաստանի
դիվանագիտության ղեկավարի հայտարարության էությունը: «Ինչ վերաբրեում է կոնկրետ
Ասկերովի հարցին, ապա այն պետք է քննարկվի
բացառապես պաշտոնական Ստեփանակրտի հետ», - հավելել է ՀՀ պաշտպանական
գերատեսչիության ղեկավարը:
Հիշեցնենք, որ Արցախի դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 29-ին կայացրած դատավճռի համաձայն, Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ ազատազրկման: