Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանին հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով գնդակոծման է ենթարկվել Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակչի ավտոմեքենան: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ ՊՆ-ում:
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունում նշել են, որ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 3-ին՝ առավոտյան11:00-ի մոտ: Բերքաբեր գյուղի բնակչին հաջողվել է բարեհաջող լքել գնդակոծվող տարածքը, սակայն վերջինիս ավտոմեքենան վնասվել է: