Հայաստանում`Աղիտու-1 քարանձավում, պեղումների ընթացքում հայտնաբերվել են խեցուց պատրաստված հինավուրց ուլունքներ:
Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում պատմել է հայտնի հնագետ Բորիս Գասպարյանը, գտածոյի տարիքը 30 հազար տարի է: Հայաստանում դրանք հայտնաբերվել են առաջին անգամ:
Աղիտու-1-ում հավաքված նյութերը դեռ պետք է մանրամասն ուսումնասիրվեն հնագետների կողմից: Ավելի վաղ գիտական մեծ հետաքրքրություն ներկայացնող հնադարյան առարկաներ են հայտնաբերվել Աղիտու-3 քարանձավում պեղումների ընթացքում: Դրանց թվում են` 23-հազարամյա ասեղը, կայծաքարից և օբսիդիանից գործիքները, խարույկատեղի հետքերը, կենդանիների մնացորդները: