Հայաստանը երեք անգամ նվազեցնում է ֆիզիկական անձանց
համար ծանրոցների առանց տուրքերի ներկրման սահմանաչափը, ներկայիս 150 հազ.դրամից
մինչև 50 հազ.դրամ: Երկրի Մաքսային օրենսգրքում այս փոփոխությունը կատարվում է
Մաքսային միությանը Հայաստանի անդամագրման կապակցությամբ: Այս մասին հայտարարել է
ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագան Գագիկ Խաչատրյանը:
Որոշման նախագիծն
այսօր արժանացել է կառավարության հավանությանը: Ըստ Խաչատրյանի, ֆիզիկական անձինք
առանց տուրքերի վճարման կարող են միջազգային փոստով հանրապետություն ներմուծել
մինչև 20 կգ ծանրոց` 50 հազ.դրամ արժեքով: Մինչև 20 կգ քաշով և մինչև 100 հազ.դրամ
արժեքով ապրանքների դիմաց կգանձվի 2.5% մաքսատուրք: Ֆիզիկական անձինք առանց
տուրքերի կարող են հանրապետութուն ներկրել մինչև 50 կգ քաշով և մինչև 100 հազ.դրամ
արժեքով ուղեկցվող բեռներ: Խաչատրյանը նշել է, որ նախատեսվում է էապես պարզեցնել
բեռների մասքային ձևակերպումների գործընթացը, ինչպես ժամանակային, այնպես էլ
ներկայացվող փաստաթղթերի քանակի առումով: Բացի այդ, 180 օրվա ընթացքում
հանրապետություն ներկրվող ապրանքների նկատմամբ վերացվում են սահմանափակումները:
Հարկ է
նշել, որ հայկական «ինտերնետ-շոփոգոլիկների» համար առանց տուրքերի ապրանքներ
ներմուծելու սահմանաչափն ամենացածրը կլինի Մաքսային միության երկրների շարքում:
Այսպես, Ռուսաստանի համար առանց տուրքերի ներկմուծման նվազագույն սահմանաչափը կիջնի
մինչև 150-200 եվրո` մինչև 31 կգ ծանրոցի համար, ներկայիս 1000 եվրոյի համեմատ:
Բելառուսի համար այն կկազմի 120 եվրո, իսկ Ղազախստանի համար` 1500 եվրո: