«Մաքսային միությունը մեկ երկիր չէ, և ես ինչ-որ տեղ համաձայն եմ այն կարծիքին, թե ոչ բոլորն են ուրախ Մ-ին Հայաստանի
անդամակցության համար», - հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` «Բազե-2014»
երիտասարդական հավաքի փակման արարողության ժամանակ:
«Մենք փոքր, խնդիրներ ունեցող երկիր ենք, և, բնականաբար, ցանկացած միության մեր անդամակցելը որոշակի խնդիրներ է առաջացնում նաև այդ միության անդամների համար: Սակայն, մյուս կողմից, չի կարելի ասել, թե Մաքսային միության անդամները չեն ցանկանում Հայաստանի անդամակցում: Եթե չցանկանային, ուղղակի վետո կկիրառեին, և հարցն առաջ չէր շարժվի: Ճիշտ գնահատականը հյետևյալն է. իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե մեզ, իբր, ստիպում են անդամակցել ՄՄ-ին: Ես սա անկեղծ եմ ասում, և այն
հանգամանքը, որ հասարակայնության մի մասը մեզ մեղադրում է այն բան համար, որ մենք գլխակորույս ձգտում ենք դեպի դեպի ՄՄ, պայմանավորված է մեր
կողմից, այլ ոչ թե որևէ մեկի ցանկությամբ: Դա նորմալ գործընթաց է: Եվ սա նույնպես
զարգացման կարևոր փուլ է մեր երկրի համար: Ակնհայտ է, որ շատ բան կփոխվի: Դժվար է
ընդհանուր կարծիք ունենալ ողջ երկրում: Եվ ես դա համարում եմ նորմալ: Ես խնդիրներ չունեմ նրանց հետ, ովքեր
խստորեն դատապարտում են, ինչպես նաև նրանց հետ, ովքեր պաշտպանում են այդ գաղափարը:
Ժամանակը ցույց կտա, թե ով էր ճշտ», - ասել է Սարգսյանը: