ՙԻսլամական պետությունն՚ ընդամենը Թուրքիայի աշակերտն է մշակույթի հին հուշարձանների ոչնչացման հարցում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (RAA) նախագահ Սամվել Կարապետյանը:
ՙՀակամշակութային քաղաքականությունը, որն իրականացնում է Թուրքիան վերջին 100 տարում, ոչնչով չի տարբերվում ՙԻսլամական պետության՚ համանման քաղաքականությունից: Պատմական հուշարձանների ոչնչացման պիոները Թուրքիան է: Մնաված բոլորը՝ վերջինիս աշակերտներն են, այդ թվում՝ ՙԻսլամական պետությունը՚, որը ոչնչացրեց Պալմիրայի հուշարձանները՚,- ընդգծել է Կարապետյանը:
Փորձագետն ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ մոտավոր հաշվարկներով, մինչև 1915 թ. Արևմտյան Հայաստանի տարածքում 175 հազար հայկական հուշարձան է եղել:
ՙԱյսօր պահպանվել է դրա միայն 2-3%-ը, ըստ որում՝ մեծմասամբ ավերակների տեսքով՚,- հայտնել է նա:
Նրա խոսքով, ժամանակակից Թուրքիան հայկական հին հուշարձանների պահպանմանն ուղղված որոշակի քայլեր է ձեռնարկում մեկ նպատակով՝ քողարկելու վերջին տասնամյակների մշակութային ցեղասպանությունը:
ՙԴա ընդամենը թատրոն է: Ես, իհարկե, ուրախ եմ դրան. թող ներկայացում բեմադրեն, միայն թե չքանդեն մեր հուշարձանները: Մինչդեռ, երբ վերականգնում էին հայկական Սուրբ խաչ եկեղեցին Աղթամար կղզում, զուհագեռաբար բուլդոզերով ոչնչացվեց մեկ կիլոմետր հետավորության վրա գտնվող հայկական հին վանքը՚,- նշել է Կարապետյանը:
RAA հիմնադրամը հայտնի է Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայկական մշակույթի և պատմության հուշարձանների ուսումնասիրման բնագավառում իր աշխատանքով: Վերջինիս աջակցությամբ նկարահանվել է ՙՋուղա՚ վավերագրական ֆիլմը, որում բարձրացվում է ադրբեջանցի զինծառայողների կողմից 2005 թ. Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացման խնդիրը:
Բայցի այդ, հատուկ Անի քաղաքին նվիրված ալբոմի համար RAA փորձագետների կողմից կատարվել է մի շարք հին եկեղեցիների 3D մոդելավորում, ինչի շնորհիվ ընթերցողները կարող են կիսաքանդ շենքերը տեսնել սկզբնական տեսքով: