«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է «All in 1» (Բոլորը 1–ում) սակագնային
փաթեթների շարքի գործարկման մասին։ Ներկայացված շարքը ընդգրկում է «All in 2500»
(Բոլորը 2500-ում), «All in 3500» (Բոլորը 3500-ում), «All in 5500» (Բոլորը
5500-ում), «All in 7500» (Բոլորը 7500-ում) նոր սակագնային փաթեթներն, որոնք
նախատեսված են հետվճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների
համար։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության
մամուլի ծառայությունից, միանալով «All in 2500» սակագնային փաթեթին և վճարելով
ամսական 2500 դրամ՝ Beeline բաժանորդները կարող են 10.000 րոպե խոսել Beeline
ցանցի ներսում, ինչպես նաև նրանց կտրամադրվի 50 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ և ԼՂՀ
այլ բջջային ցանցեր։ Փաթեթում նաև ներառված է 250 ՄԲ GPRS ինտերնետ
և 150 SMS հաղորդագրություն դեպի ՀՀ և ԼՂՀ բոլոր ցանցեր։ «All in 7500» սակագնային փաթեթում ներառված է
250 րոպե խոսելաժամանակ դեպի այլ ցանցեր, 2500 ՄԲ GPRS ինտերնետ
և 1000 SMS հաղորդագրություն։
«ԱրմենՏել ընկերությունը, հանդիսանալով երկրի
խոշորագույն ինտեգրված օպերատոր,
շարունակաբար հանդես է գալիս նոր առաջարկներով, որոնք ոչ միայն մրցունակ են
հեռահաղորդակցության շուկայում այլ նաև պարզ են և հարմար յուրաքանչյուր բաժանորդի
համար։ Համոզված եմ, որ մեր նոր սակագնային փաթեթները շատ կարճ ժամանակում մեծ
ժողովրդականություն կվայելեն, քանի որ ի սկզբանե ցուցաբերվել է համալիր մոտեցում.
այստեղ բոլոր ծառայություններն ընդգրկված են մեկում բավականին մատչելի գներով,
ինչը հերթական անգամ նվիրում է Beeline բաժանորդներին հարազատների և մտերիմների
հետ շփվելու ավելի շատ ժամանակ»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Փաթեթում ներառված ծառայությունների մնացորդը կարելի է ստուգել
զանգահարելով 067406 համարին: Բաժանորդը կստանա SMS հաղորդագրություն, որտեղ
նշված կլինի րոպեների մնացորդը ցանցի ներսում, րոպեների մնացորդը դեպի այլ
ցանցեր, փաթեթում ներառված SMS–ների և ՄԲ–երի մնացորդը: Վերը նշված բոլոր
սակագնային փաթեթներում, ներառված րոպեները, SMS-ները, ՄԲ-ները սպառելուց հետո
դեպի Beeline բջջային ցանց տեղական զանգերի 1 րոպեի արժեքը կկազմի է 5 դր, դեպի
այլ ֆիքսված և տեղական բջջային զանգեր՝ 30 դրամ, իսկ 1Mb փոխանցված/ստացված
տվյալների արժեքը՝ 5 դրամ։
«All in 1» սակագնային փաթեթների շարքում ընդգրկված
տարիֆային բոլոր փաթեթների համար հասանելի է Beeline Բոնուս ծրագիրը, ինչպես նաև
«Ինտերնետ Փաթեթ» և «Իմ մեղեդին» ծառայությունները։ Անցումն այլ սակագնային
փաթեթներից բաց է։
Սակագնային փաթեթների մասին առավել մանրամասն
տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, զանգահարելով 0611
անվճար հեռախոսահամարին կամ այցելելով Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ:
ԱրմենՏել»
ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը:
«ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը,
որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են
ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային
կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ
լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում,
Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում,
Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում,
Բուրունիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և
Կանադայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ
753 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները
ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «djuice», «Wind»,
«Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy»
ապրանքանիշերի ներքո: 2013թ.դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների
թիվը կազմում էր 220 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ
բորսայում VIP նշումով: