Երևանը և Մինսկը հրաժարվել են աջակցել ՙԱրևելյան գործընկերության՚ գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության նախագծին`դրանում ՙՌուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման՚ վերաբերյալ ձևակերպման առկայության պատճառով, հայտնում է Reuters-ը`վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները:
Այդ առնչությամբ, աղբյուրի համաձայն, գտնվել է փոխզիջումային տարբերակ. ամփոփիչ հայտարարության մեջ Ղրիմի հարցի առնչությամբ Եվրամիության և ՙԱրևելյան գործընկերության՚ մասնակից երկրների /Ուկրաինա, Մոլդովա, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և Բելառուս/ դիրքորոշումները կներկայացվեն առանձին:
Փաստաթղթում, Reuters-ի տեղեկությունների համաձայն, կխոսվի այն մասին, որ Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանին Ղրիմի միացումը, միաժամանակ կարտացոլվեն նաև ՄԱԿ-ում Ղրիմի վերաբերյալ բանաձևի առնչությամբ քվերկության ժամանակ ՙԱրևելյան գործընկերության՚ բոլոր վեց հանրապետությունների դիրքորոշումները:
Նշենք, որ ՄԱԿ-ում Ղրիմի վերաբերյալ բանաձևի առնչությամբ քվերկության ժամանակ Հայաստանը և Բելառուսը պաշտպանել են Ռուսաստանի դիրքորոշումը
ՙԱրևելյան գործընկերության՚ գագաթնաժողովը կայանալու է Ռիգայում մայիսի 21-22-ը: Հայաստանը գագաթնաժողովում ներկայացված կլինի բարձր մակարդակով: Սպասվում է, որ գագաթնաժողովում կստորագրվի Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա ձևաչափի վերաբերյալ փաստաթուղթ կամ կնախանշվեն փոխգործակցության հիմնական ուղղությունները:
pan>