Առայժմ չի
հաջողվել կապ հաստատել Գյումրիում
տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի հետ:
Ինչպես հաղորդում է Galatv-ն, զինծառայողի անհետացման մասին ոստիկանությանը հաղորդում է ներկայացրել վերջինիս կինը, երբ նա տեւականորեն չի պատասխանել հեռախոսազանգերին: Կինը ներկայացրել է, որ փետրվարի 21-ի առավոտից հետո նա Արթուրի մասին տեղեկություններ չունի: Արթուր Աֆյանի կինը ներկա պահին հայրական տանն է՝ Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում: Նա ամուսնու հետ զրույցի ժամանակ հասկացել է, որ ամուսինը Գյումրիում իրենց վարձակալած բնակարանից դուրս էր գալու, որպեսզի մեկներ Մարմաշեն:
ԱրմԻնֆո-ին չի հաջողվել այդ տեղեկատվությունը հաստատել կամ հերքել 102-րդ ռազմակայանում: