Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ:
«Ուղիղ 100 տարի առաջ՝ 1915թվականի ապրիլի 24-ին, մեր եղբայրական ժողովրդի հետ տեղի ունեցավ սարսափելի ողբերգություն՝ Հայոց ցեղասպանությունը: Այսօր մենք, ինչպես եղբայրական հայ ժողովուրդը՝ 100 տարի առաջ, կրոնական և ազգային հողի վրա հետամնդումների ենք ենթարկվում: Մեզ նույնպես ցանկանում են ոչնչացնել, արգելել մեր լեզուն և կոտրել մեր կամքը»,- հայտարարել է Զախարչենկոն, ու խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Իր ուղերձում Զախարչենկոն ցավակցել է հայ ժողովրդին, Հայող ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցոթյամբ: «Մենք խոնարհվում ենք ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առջև: Եղբայրական Հայաստանին և Դոնեցկում ապրող հայերին մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»,- ասել է Ալեքսանդր Զախարչենկոն: