HSBC Բանկ Հայաստանի հաշվեկշռային (նախահարկային)
շահույթը 2014 թվականին կազմել է 8.544 մլրդ.դրամ: Ըստ բանկի ֆինանսական
հաշվետվության, որը վերլուծության է ենթարկվել ԱրմԻնֆո
գործակալության կողմից, լոնդոնյան HSBC Bank PLC միջոցների հաշվին իրականացվող վարկավորման զուտ տոկոսային եկամուտների հետ միասին HSBC
Բանկ Հայաստանի հաշվեկշռային շահույթը 2014 թվականին կազմել է 9.477 մլրդ.դրամ:
Բանկի վարկային պորտֆելը լոնդոնյան HSBC Bank PLC
միջոցների հաշվին վարկավորման հետ միասին, 2014-ին ավելացել է 36.5%, կազմելով
225. մլրդ.դրամ, իսկ առանց այդ միջոցների բանկի վարկային ներդրումների ծավալը
կազմել է 186.5 մլրդ.դրամ, տարեկան աճը` 21.7%: Մասնավորապես, HSBC Բանկ Հայաստանը
բացառապես լոնդոնյան HSBC Bank PLC միջոցներից վարկավորմանն է 2014-ին ուղղել 38.7
մլրդ.դրամ, 2013-ի 11.7 մլրդ. դրամի փոխարեն, ապահովելով ավելի քան եռակի տարեկան
աճ: HSBC Բանկ Հայաստանի ակտիվները, նմշված միջոցներով, կազմել են 345.3 մլրդ.դրամ
(տարեկան աճը` 32.2%), իսկ առանց այդ միջոցների` 306.6 մլրդ.դրամ (տարեկան աճը`
23%):
Բանկի ընդհանուր պարտավորությունները 2015 թվականի
հունվարի 1-ին կազմել են 259.6 մլրդ.դրամ, տարեկան արտահայտությամբ ավելանալով
24.7%: Դրանց կառուցվածքում հաճախորդների հանդեպ պարտավորությունները կազմել են
67%, մինչև 172.8 մլրդ.դրամ, տարեկան աճը` 8.5%: HSBC Բանկ Հայաստանի
պարտավորությունները բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ 2014
թվականին աճել են 75%, կազմելով 69.9 մլրդ.դրամ:
Բանկի ընդհանուր կապիտալը 2015 թվականի հունվարի 1-ին
կազմել է 46.960 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 13.8%` հիմնականում
կուտակված շահույթի 30.8% և գլխավոր պահուստի` 18.8% աճի հաշվին, վերագնահատման
պահուստների զգալի կրճատման և կանոնադրական կապիտալի անփոփոխության պայմաններում:
Ընդհանուր կապիտալի կառուցվածքում կուտակված շահույթը կազմել է 57% (26.3
մլրդ.դրամ), իսկ կանոնադրական կապիտալ` կազմել է 39% (18.4 մլրդ.դրամ):
Թվարկված բազային ցուցանիշներով HSBC Բանկ Հայաստանն առաջատար
դիրքեր է զբաղեցնում Հայաստանի բանկային համակարգի առաջատարների հնգյակում,
ապահովելով ընդհանուր կապիտալը ՀՀ ԿԲ կողմից սահմանված նորմատիվի սահմաներում (30
մլրդ.դրամ, ներկայիս 5 մլրդ.դրամի փոխարեն): Մասնավորապես, ընդհանուր կապիտալի
բացարձակ մեծությամբ HSBC Բանկ Հայաստանը բանկային համակարգում զբաղեցնումէ 3-րդ
տեղը, որտեղ միայն առաջատար 5 բանկերն են
ապահովել ընդհանուր կապիտալը ԿԲ նշված նորմատիվի սահմաններում:
Նշենք,
որ HSBC Բանկ Հայաստանի բաժնետերերն են` HSBC Europe B.V.-ն - 70% և Wings
Establishment-ը - 30% մասնակցությամբ: