Գիշերն առանց միջադեպերի է անցել Խորենացի փողոցում, որտեղ արդեն 12-րդ օրն է, ինչ «Սասնա ծռեր՚ զինված խմբավորման անդամները գրավել են ոստիկանության ՊՊԾ գնդի շենքը:
Նշենք, որ գիշերը ՙՍասնա ծռերի՚ հազարավոր կողմնակիցներ կրկին հավաքվել էին ոստիկանների կողմից շրջափակված տարածքի մոտ՝ պահանջելով իշխանությունների հրաժարականը, ժողովրդական վստահության կառավարության ձևավորում: Ցուցարարները պահանջել են նաև ազատ արձակել բերման ենթարկված բոլոր անձանց: Ոստիկանությունը հայտնել է, որ նրանք բոլորն ազատ են արձակվել՝ բացառությամբ մի քանիսի, ովքեր ցուցմունք են տալիս:
Նշենք, որ նախօրեին ՙՍասնա ծռերի՚ անդամները պատանդ էին վերցրել իրենց մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնություն՚ՓԲԸ բուժաշխատողներին: Ուշ երեկոյան ազատ է արձակվել բրիգադի բուժակ Դավիթ Տոնոյանը: ՊՊԾ գնդի տարածքում մնում է բուժանձնակազմի ևս երեք անդամ` բուժքույր Մալինա Մարգարյանը, բժիշկներ Սալվադոր Խեչոյանը և Նորայր Թևանյանը:
ԱԱԾ-ն այս առնչությամբ հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Ազգային անվտանգության ծառայությունը հարկադրված է կիրառելու զինված խմբի հանցավոր գործողությունները կանխելուն կամ խափանելուն ուղղված՝ օրենքով սահմանված համարժեք միջոցներ՝ ընդհուպ հրազենի կիրառումը: