Հասարակության իսլամականացումը Թուրքիայում իշխանությունը որոշակի բռնապետի` Ռեջեփ Էրդողանի ձեռքում կենտրոնացնելու գործիք է, ով ցանկանում է նախագահական հանրապետության կացութաձևի երևութականությամբ քողարկել հրաժարումը Քեմալ Աթաթյուրքի գաղափարներից` աշխարհիկ հանրապետության փոխարեն իսլամական պետության ստեղծման օգտին, ԱրմԻնֆո-ին հայտարարել է ԱՄՆ գլոբալ շահերի կենտրոնի նախագահ Նիկոլայ Զլոբինը:
Վերլուծաբանը նշել է, որ Թուրքիայում առկա իրավիճակը վերլուծելիս գերակշռում են երկու մրցակցող հայեցակարգեր: Համաձայն առաջինի, Թուրքիայի հասարակության իսլամականացումը նշանակում է Օսմանյան կայսրության` դեպի ժողովրդավարություն կողմնորոշված աշխարհիկ պետության հարյուրամյա վերածման ավարտ:
Զլոբինի երկրորդ հայեցակարգի համաձայն, աշխարհիկ պետության ստեղծումը Թուրքիայում ընթանում է ոչ թե Աթաթյուրքի ժամանակների հին կանոններով, այլ նոր կանոններով, այն պայմաններում, երբ գլոբալացումը միջպետական մակարդակից իջել է ներպետական մակարդակի: Օրինակը` պետական կառույցներում իսլամականների ներդրման կրոնալուսավորչական համակարգի ոչնչացումը, որը ստեղծել և գլխավորել էր համաշխարհային տիրապետության կազմակերպման անգլոսաքսոնական նախագծի դրածո Ֆեթհուլահ Գյուլենը:
Ըստ վերլուծաբանի, կազմակերպված և մասնավոր ահաբեկչության ալիքի գլխավոր տեխնիկական արարող պետք է ճանաչել ԶԼՄ-ները, որոնք աշխատում են պատվերով, աշխարհը տանում են պետական ինքնիշխանությունից հրաժարման և սահմանների, անդրազգային կորպորացիաների ողողման: Եվ առայժմ, գործնականում, ԶԼՄ-ների միջոցով հանրային գիտակցության կենտրոնացված մշակման էֆեկտին հակադրելու ոչինչ չկա:
Բացառությունը հատուկ ծառայությունների և ուժային գերատեսչությունների բարեփոխումն է, ինքնիշխանության ամրապնդումը` որպես մոլորակի գլխավոր արժեքներից մեկը: