Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հերթական անգամ Անկարային կոչ է արել կոտրել կարծրատիպերը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին նա հայտարարել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ընթրիքի ժամանակ:
Նրա խոսքով, ժամանակն է կոտրել կարծրատիպերը և ճշմարտության տանող քայլեր ձեռնարկել: Ֆրանսիայի նախագահը նշել է, որ ապրիլի 24-ին կլինի Երևանում և կմասնակցի Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին: