ՀՀ կառավարությունը պատրաստ է աշխատել քաղաքական ուժերի, այդ թվում`ընդդիմության հետ: Ավելին, համատեղ աշխատանք տեղի է ունենում օրենսդիր մարմնում, դա ակնհայտ է: Այդ մասին լրագրողներին հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը:
ՙԸստ որում, համատեղ աշխատանքը ենթադրում է մեր գործընկերների կառուցողական մոտեցում, միմյանց ընդառաջելու պատրաստակամություն: Եթե նույն երգն ենք լսելու իշխանափոխության, արտահերթ ընտրությունների մասին, կարծում եմ, այդ ուղղությամբ որևէ համագործակցության մասին խոսելն անիմաստ է՚,- ասել է Հարությունյանը`խոսելով ոչ իշխանական եռյակի գործունեության մասին:
Եռյակի հանրահավաքների բազմամարդությունը հանրապետականին չի վախեցնում: Նա լրագրողներին խորհուրդ է տվել բացել ու տեսնել խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքները`համոզվելու, որ իշխանական կուսակցության կողմնակիցներն ավելի շատ են:
ՙԵրբ մենք համեմատում ենք ՀՀԿ-ին և ՙԲարգավաճ Հայաստանին՚ մարդկային և ֆինանսական ռեսուրսների առումով, պետք է հաշվի առնենք, որ ցանկացած երկրում, ուր ձևավորվում է
երկբևեռ քաղաքական համակարգ, ռեսուրսներն սկսում են կենտրոնանալ այդ երկու բևեռների մոտ: Այս պայմաններում վճռորոշ են դառնում այլ գործոններ՚,- նշել է Դավիթ Հարությունյանը: