ՀՀ ԱԳՆ-ը ստուգում Մյունխենում հրաձգության հետևանքով տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիների առկայությունը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
ՙՏվյալ պահին մենք տեղեկատվության չենք տիրապետում Մյունխենում հրաձգության հետևանքով տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիների առկայության վերաբերյալ: Մենք ստուգում ենք այդ տեղեկատվությունը՚,- հայտարարել է Բալայանը:
Նշենք, որ հուլիսի 22-ին կրակոցներ են հնչել Մյունխենի ՙՕլիմպ՚ առևտրի կենտրոնում, Կարլսպլաց հրապարակում և մետրոյի կայարանի մոտ: Միջադեպի հետևանքով 10 մարդ զոհվել է, 21-ը՝ վիրավորվել: Ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում, քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել: