Կա մեծ
հավանականություն, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանը կստորագրի Եվրասիական տնտեսական
միությանն անդամակցության շուրջ պայմանագիրը: Սեպտեմբերի 18-ին մամուլի ասուլիսում
այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Կան ցուցիչներ, որոնք վկայում են, որ հոկտեմբերին
պայմանագիրն, այնուամենայնիվ, կստորագրվի», - նշել է փորձագետը:
Նշենք, որ հոկտեմբերի 10-ին նախատեսվում է ԵԱՏՄ
պետությունների ղեկավարների հերթական հանդիպումը:
Հիշեցնենք,
որ 2013 թվականի սպետեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
հանդիպմանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու
և Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում ներգրավվելու Հայաստանի
ցանկության մասին: Համաձայնագրի ստորագրումը մի քանի անգամ հետաձգվել է` տարբեր
պատճառներով: