Մի խումբ լրագրողներ ոստիկանական 4 մեքենաներով ուղևորվել են գրավված ՊՊԾ գնդի շենքի տարածք:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը իրադարձությունների վայրից, այնտեղ տեղի է ունենալու ՙՍասնա ծռերի՚ մամուլի ասուլիսը: Հանդիպման մասին տեղեկատվություն կներկայացվի հանդիպումից հետո:
Նշենք, որ ՙՍասնա ծռեր՚ խմբավորման անդամներն այսօր ազատ են արձակել բոլոր պատանդներին: Վերջինն ազատ են արձակվել ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Փոխարենը պայմանավորվածություն է ձեռք բերվել զավթված տարածքում մամուլի կետ բացելու շուրջ: Նշենք, որ Եղիազարյանին և Օսիպյանին ազատ արձակելու մասին տեղեկատվությունն առայժմ պաշտոնապես չի հաստատվել: