Փետրվարի 10-ին Բեռնում (Շվեյցարիա) աշխատանքն է սկսում «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը` Ռուսաստանի հաջորդ «Պանդորայի ա՟րկղ» միջազգային խորհրդաժողովը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել է խորհրդաժողովի մասնակից, ռուսաստանցի վերլուծաբնան Սերգեյ Մարկեդոնովը, միջոցառմանը, որի կազմակերպիչներն են Բեռնի Institute for Conflict Transformation and Peacebuildong-ը, Գլոբալ հետազոտույթունների կենտրոնը և Մերձավոր արևելքի ու իսլամական մշակույթի շվեյցարական միությունը, մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի ներկայացուցիչներ:
Փետրվարի 10-11-ին Բեռնի համալսրաանում ընթացող խորհրդաժողովում վերլուծության կենթարկվեն հակամարտության առկա վիճակը և այն միջադեպերի հիմնական պատճառները, որոնք հանգեցրել են դրան: Հրավիրված փորձագետները և գիկտնականները մի շարք դասախոսությունների, քննարկումների և ինտերակտիվ սեմինարների միջոցով կներկայացնեն հակամարտության աշխարհաքաղաքական և սոցիալական ասպեկտների իրենց տեսլականը:
1992 թվականից ի վեր ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ներկայացված է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների կողմից: Ներկայում կարգավորման գործընթացն ընթանում է 2007 թվականին Մադրիդում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած և 2009 թվականին թարմացված «մադրիդյան սկզբունքների» հիման վրա: