ՀՀ Հանրային խորհուրդը դրական է գնահատել Կոնցեսիոների նոր առաջարկությունը՝ պահպանելու ՙԶվարթնոց՚ օդանավակայանի հին մասնաշենքի կենտրոնական աշտարակը:
Միաժամանակ Հանրային խորհուրդը վերահաստատում է, որ կառույցի ամբողջական տեսքի պահպանումը, հատկապես մասնագետների հավաստմամբ, հնարավոր է մասնաշենքի նպատակային օգտագործման և ճարտարապետական արժևորման տեսանկյունից:
Բացի այդ Հանրային խորհուրդը մտադիր է դիմել ՀՀ կառավարությանը՝ առաջարկելու Կոնցեսիոներին ՙԶվարթնոց՚ օդանավակայանի հին մասնաշենքի պահպանման և օգտագործման խնդրի լուծմանը ներգրավել նաև կառույցի հեղինակներին և Հայաստանի անվանի ճարտարապետներին:
Նշենք, որ ՙԱրմենիա՚ միջազգային օդանավակայաններ՚ ՓԲԸ (Կոնցեսիոներ) առաջարկած՝ ՙԶվարթնոց՚ օդանավակայանի առաջիկա հինգ տարիների զարգացման ծրագրի շրջանակներում հին ուղևորային համալիրի քանդման հետ կապված հարցը բացասաբար էր ընդունվել թե’ Հայաստանի հանրության և թե’ ճարտարապետների կողմից, քանի որ այն հանդիսանում է մշակութային արժեք և Երևանի խորհրդանիշներից մեկը: