Միջազգային աուդիտ կանցկացվի ոչ միայն ՀԷՑ-ում, այլ նաև ՀԾԿՀ-ում: Այդ մասին ՀՀՀ եթերից հայտարարել է փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Նրա ասելով, աուդիտի անցկացումն անհրաժեշտ է` պարզելու համար, թե արդյոք ճիշտ էին ՀԾԿՀ հաշվարկները և ընկերության կողմից առաջադրված նպատակների կատարումը:
«Եթե աուդիտի արդյունքում հայտնաբերվեն խախտումներ, ապա լրացուցիչ վճարված
գումարները կվերադարձվեն», - ասել է Գաբրիելյանը, հավելելով, որ աուդիտը կպատվիրվի
լավագույն միջազգային ընկերություննյերից մեկին: Աուդիտի արդյունքում, շարունակել
է նախարարը, որպես լուծման հնարավոր տարբերակներից մեկը կարող է լինել
սեփականատիրոջը փոխելու հարցի դիտարկումը: «Սակայն կառավարությունն իր առջև նման
նպատակ չի դնում` պարտադիր փոխել սեփականատիրոջը», - ընդգծել է փոխվարչապետը: Նրա
ասելով, հնարավոր է, որ ՀԷՑ ներկայի սեփականատերն ինքը համաձայնի շտկել
թերությունները, եթե, իհարկե, այդպիսիք աուդիտի ընթացքում հայտնաբերվեն:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ՀԾԿՀ որոշել է օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնել 6,93 դրամով` 1 կվտ/ժ դիմաց (16,7%-ով): Ընդ որում ընկերությունն առաջարկել էր սակագինը բարձրացնել 17 դրամով: ՀԾԿՀ որոշումը դժգոհույթուն է հարուցել հանրության շրջանում: «Ոչ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Երևանում հանրահավաքներ են անցկացնում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման:
Հունիսի 27-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Հայաստանի կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմանն առնչվող բեռը` մինչև ՀԷՑ աուդիտի արդյունքների հրապարակումը: ՀԷՑ-ում աուդիտի անցկացման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել հունիսի 26-ին Հայաստանի նախագահի և հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախագահ Մաքսիմ Սոկոլովի հանդիպման ժամանակ: