Դուք բազմիցս բարձրաձայնել եք քաղաքական վերաիմաստավորման և վերլուծության անհրաժեշտության մասին` անվտանգության գոյություն ունեցող համակարգի վերանայման նպատակով: Արդյո՞ք շտկումներ են կատարվել Ձեր մոտեցումներում` Արցախի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում լարվածության սրման հետ կապված:
Հայաստանի անվտանգության համակարգի գնահատման նկատմամբ քաղաքական մոտեցում ընդհանրապես գոյություն չունի: Համենայն դեպս, այդ հարցի շուրջ բանավեճեր չկան: Մինչդեռ հարցի պատասխանի որոնումը, թե ինչպես է կառուցվում մեր անվտանգությունը և ինչպես այն կարող է կառուցվել, անհրաժեշտ է: Այդ թեման հիմա լրացուցիչ արդիականություն է ձեռք բերել Ռուսաստանի կողմից ուժերի հավասարակշռության`հօգուտ Ադրբեջանի աննախադեպ նպատակաուղղված փոփոխության պայմաններում: Այդ գործընթացն, իհարկե, տարակուսանք է հարուցել Հայաստանի ռուսամետ տրամադրված գործիչների շրջանում: Իսկ մյուսները համոզվել են անվտանգության խնդիրների վերլուծության, գնահատականների, գոյություն ունեցող մոտեցումների մերկության մեջ, քանի որ այդ մոտեցումներն անկարող էին բացատրել այդ առնչությամբ ստեղծված իրավիճակը: Ել ավելի շատ հարցեր են ծագել սահմանին օգոստոսյան իրադարձություններից հետո, երբ ադրբեջանական բանակը մեծ կորուստներ կրեց: Հայկական քաղաքական մտքի համար դա ընդհանրապես անբացատրելի էր:
Իսկ ադրբեջանական քաղաքական մտքի համա՞ր:
Իսկ Ադրբեջանում օգոստոսից հետո ընդհանրապես փլուզվեց ալիևյան քաղաքականության ողջ ապոլոգետիկան, ինչը տեղի ունեցավ Մոսկվայի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռության խախտումն ուժեղացնելու պայմաններում: Այդ երկու միտումները փլուզեցին քաղաքական մտքի թույլ դրսևորումները երկու երկրներում`ի հայտ բերելով դրա մերկությունը ու ապացուցելով, որ Կովկասում գոյություն ունեցող անվտանգության կառուցվածքն իրականում շատ հեռու է նկարագրվածից: Դրանից հետո շատ քաղաքագետները սկսեցին փոխել այդ բոլոր փաստերի իմաստը`անվտանգության պահպանման իրենց կեղծ տեսլականի պահպանման նպատակով: Դրանից հետո անվտանգության նկատմամբ գոյություն ունեցող բոլոր մոտեցումների վերանայման անհրաժեշտության հրամայական է առաջացավ: Ինչու՞ է Հայաստանի և Ռուսաստանի միջև կառուցվել անվտանգության ոլորտում հարաբերությունների նման համակարգ: Չի՞ կարող արդյոք հաջողությամբ աշխատել այլ համակարգ, փոխհարաբերությունների մոդել: Պե՞տք արդյոք բղավել այն մասին, որ ՙռուսները դավաճանել են Հայաստանին և թող գրողի ծոցը գնան՚, ինչպես անում են քաղքենի մտածողության շատ կրողներ մեր երկրում: Քաղաքականությունում չկա այնպիսի կատեգորիա, ինչպես ՙդավաճանել՚. այն կառուվում է շահերի և այդ շահերն ապահովող ուժերի հավասարակշռության վրա: Այդ պատճառով տեսնելով Ռուսաստանի կողմից այդ հավասարակշռության խախտումը`հարկավոր է հետամուտ լինել փոխհարաբերությունների գոյություն ունեցող մոդելին`հասկանալու, թե արդյոք շարունակում է այն ապահովել Հայաստանի անվտանգությունը: Եվ արդեն պատասխանից կախված`կառուցել հայ-ռուսական հարաբերությունները: Եվ նման հասկացությունների վերաբերյալ ռացիոնալ դատել և եզրակացության հանգել կարելի է միայն այդ ճանապարհով, ինչը Հայաստանում ոչ ոք չի անում:
Ինչի՞ վրա է այսօր կառուցվում անվտանգության գոյություն ունեցող համակարգը:
Միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանի անվտանգության համակարգը կառուցված է Ռուսաստանի տարածաշրջանային մասշտաբի գործողությունների վրա: Մոսկվան երկար ժամանակ զենք է մատակարարել Ադրբեջանին`միաժամանակ պահպանելով հավասարակշռությունը Հայաստան մատակարարումներով, և առանձնակի խնդիրներ չեն ծագել: Այսօր աշխարհը փոխվել է, Ռուսաստանի և Արևմուտքի միջև խնդիրներ են առաջացել, և Ռուսաստանն անցում է կատարել երաշխավորված համակարգի`ուժերի հավասարակշռության խախտման միջոցով: Ադրբեջանին զենքից կախման մեջ գցելով`Մոսկվան միաժամանակ ուժեղացրել է Հայաստանի վրա ճնշման լծակը, քանի որ Երևանին ռուսական ուղեծրում պահելը հնարավոր է բացառապես Հայաստանի նկատմամբ 100% սպառնալիքի պահպանմամբ: Հաշվի առնելով, որ 102-րդ ռազմակայանը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված սպառազինությունների նույնիսկ 10-րդ մասին չի տիրապետում`իրականում այդ ռազմակայանը հավասարակշռության պահպանման հարցում որևէ ռազմական նշանակություն չունի, ինչը չես ասի քաղաքական նշանակության մասին: 102-րդ ռազմակայանը Հայաստանին գործողությունների ազատությունից զրկող մեխանիզմ է: Ռազմակայանի առկայությունը խանգարում է Հայաստանին համագործակցություն սկսել ՆԱՏՕ-ի, Իրանի հետ:
Հայաստանի ռուսամետ ուժերը 102-րդ ռազմակայանի առկայությունը պայմանավորում են Թուրքիայից պաշտպանությամբ...
Թուրքիային ընդամենն ասված է, որ Հայաստան մտնել այն չի կարող, կամ կարող է`միայն Ռուսաստանի թույլտվությամբ: Այլ կերպ ասած`ռազմակայանի շնորհիվ այսօր նման լուրջ խնդիրների լուծման իրավունք ունի ոչ թե Հայաստանը, այլ`Ռուսաստանը: Չլինի ռազմակայանը, կառաջանան անվտանգությունը երաշխավորող այլ ոլորտներ, հարաբերություններ: Եվ Թուրքիան 100 անգամ կմտածի, նախքան Հայաստան ներխուժելը: Այդ նոր հարաբերությունների ձևավորմանը խոչընդոտելն է 102-րդ ռազմայանաի հիմնական խնդիրն է:
Այլ հարաբերությունները չեն խանգարել Թուրքիային օկուպացնել հունական Կիպրոսի հյուսիսային մասը…
1974 թ. Հյուսիսային Կիպրոսի շուրջ իրավիճակը խիստ տարբերվում է այսօրվա իրավիճակից: Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի պարտությունից հետո Հայաստանում լրջորեն քննարկվել է տարածաշրջանում այլ հարաբերությունների համակարգի ստեղծման հնարավորությունը: Սակայն, արդյունքում մենք, այնուամենայնիվ, հրավիրել ենք ռուս զինվորականներին Հայաստան`ընտրելով գոյություն ունեցող համակարգը: Բայց ռուսներին Ղարաբաղ թույլ չտվեցին մտնել, և 20 տարի այնտեղ գործում է անվտանգության միանգամայն այլ համակարգ, որը սթափեցնելով Ալիևին օգոստոսին`հերթական անգամ ապացուցեց իր կայացվածությունը: Հայաստանում ռուսական ռազմակայանի բացակայության պայմաններում մեզ մոտ կկառուցվեր հարաբերությունների միանգամայն այլ, կայուն կամակարգ, քանի որ որոշումներ կկայացվեին Երևանում, այլ ոչ թե Մոսկվայում:
Ինչպիսի՞ն կարող են լինել Մոսկվայի կանխատեսվող քայլերն անվտանգության ոլորտում հարաբերությունները վերանայելու Հայաստանի մտադրության դեպքում:
Հայաստանում ռուսական ռազմակայանի գտնվելու պայմանների վերանայման վերաբերյալ ընդամենը մեկ առաջարկը շատ լուրջ խնդիրներ կստեղծի Ռուսաստանի համար: Հայաստանի համար Ռուսաստանի նշանակության միֆը ՙմենք ձեզ կպաշտպանենք՚ կանխադրույթի վրա է հիմնված: ՙԱյո, մենք ադրբեջանցիներին վաճառել ենք Տ-90 տանկեր և ՄԻԳ-29, բայց դուք մի վախեցեք`մենք ձեզ կպաշտպանենք՚: Եվ եթե Հայաստանը հանկարծ Ռուսաստանին առաջարկի հարաբերությունների սկզբունքորեն այլ, նոր համակարգ կառուցել, որի առաջին կետը 102-րդ ռազմակայանի դուրս բերումը կլինի, թուրքերի հետ խնդիրը կլուծվի Ռուսաստանի հետ համատեղ, բայց արդեն`Հայաստանի կողմից: Խոսքը վերաբերում է հարաբերությունների ավելի նպատակահարմար համակարգի կիրառմանը, այլ ոչ թե Ռուսաստանին թշնամի դարձնելուն: Եվ Ղարաբաղի օրինակը դրա նպատակահարմարության լավագույն հավաստումն է: Չէ որ Ղարաբաղը ոչ մի կերպ չի տեղավորվում ռուսական ՙավանդույթի՚ շրջանակներում, այն վերջինիս համար աննախադեպ է`գործելով որպես արդյունավետ մեխանիզմ:
Այո, բայց նման մեխանիզմը հաստատ չի նպաստի, օրինակ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը...
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գաղափարն ուղղակի ծիծաղելի է: Դա նույնն է, եթե, օրինակ, ԱՄՆ-ը հանկարծ սկսի ստիպել Իսրայելին մտնել ԵՄ -ն հաստատել է Սարգիս Անանյանին հայրենիք վերադարձնելու վերաբերյալ տեղեկատվությունը կամ ՆԱՏՕ-ի մեջ: Դա Ռուսաստանի վերապրուկային ճամբարային փիլիսոփայության դրսևորում է, մինչդեռ աշխարհը վաղուց զարգանում է միանգամայն այլ սխեմաներով, իսկ իրական դաշնակիցները, որոնց հետ աշխատում ես, կարող են միանգամայն այլ ճամբարներում գտնվել: Բայց Ռուսաստանում առաջվա պես համառորեն պնդում են`ՙկամ մեզ հետ եք, կամ ՆԱՏՕ-ի: Շատ կարևոր էր, որպեսզի Սերժ Սարգսյանը գնար ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, քանի որ նա գնացել է` ելնելով առկա իրավիճակի դասավորվածությունից:
Ահա այս մասին ավելի մանրամասն...
Ռուսաստանին թվում է, թե կարող է Հայաստանի հետ անել այն ամենը, ինչ կամենա, բայց Ռուսաստանը կորցնելու բան ունի: Ճնշելով Հայաստանին`Ռուսաստանը կկորցնի մեխանիզմները, որոնց վրա հիմնված է սեփական անվտանգությունը: Ադրբեջանն այսօր Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված և հավակնություններ ունեցող երկիր է: Եվ անվտանգության գոյություն ունեցող համակարգը`Հայաստանի ու Իրանի մասնակցությամբ, զսպում է Ռուսաստանի այդ թշնամուն: Եվ այստեղ չկան մեծ և փոքր պետություններ, բոլորը վերջինիս մասն են կազմում: Եվ հենց Ռուսաստանն ինչ-որ բան այն չանի այդ համակարգում, ստիպված կլինի գործ ունենալ այլ խաղացողների,հետ:
Օրինակ`Իրանի՞ հետ:
Իրանի հետ: Այդ երկիրն այսօր դեռևս չգնահատված գործոն է, որի կայունացնող դերը լրջորեն չի քննարկվում: Մինչդեռ տարածաշրջանում Իրանն ունի կայունացման ավելի մեծ ներուժ, քան ՆԱՏՕ-ն, Ռուսաստանը, քանի որ իրավիճակի ցանկացած հավանական ապակայունացնող երկիր ամենից առաջ հաշվի է առնում Թեհրանին: ՌուսաստանՆ ավազակախմբեր է ստեղծել Ուկրաինայում, որոնց միջոցով խռովում է այնտեղ իրավիճակը, քանի որ ներխուժում երբեք թույլ չեն տա այլ խաղացողները: Այսօր համաշխարհային քաղաքականությունը կառուցվում է շահերի և այդ շահերը պաշտպանող ուժերի հավասարակշռության հիման վրա, քանի որ հենց հավասարակշռությունն է թույլ տալիս, որպեսզի գործընթացներն ընթանան վերահսկելի ու փոխկապակցված:
Այսինքն` Հայաստանում իրավիճակի ըմբռնում, այնուամենայնիվ, կա:
Հարաբերական: Բայց եթե Հայաստանում ճիշտ քաղաքական վերլուծություն կատարվեր, իշխանություններն այսօր ՙհիմարություններով չէին զբաղվի՚`ամեն առիթով կամ առանց դրա Մոսկվա վազելով: Իմանալով սեփական օբյեկտիվ, ոչ ոքից չկախված գինն ու ուժը` դա լիովին հնարավոր է: Ուկրաինայում հազարավոր մարդիկ զոհվեցին, այդ պայմաններում Ղարաբաղում մի քանի օր կրակոցներ հնչեցին, և անմիջապես ուժի տարբեր կենտրոններից դատապարտող հայտարարություններ արվեցին: Թվում էր, թե Ուկրաինայի լույսի ներքո Ղարաբաղը պետք է աննկատ մնար, բայց ուրիշ բան ստացվեց: Սակայն, հաշվի առնելով, որ մենք չունենք այդ ամենի սեփական գնահատականը, մենք հավատում ենք ամեն տեսակ դուգինների: Նույն Ադրբեջանը կարող է երկաթ գնել, որքան ցանկանա, իրավիճակը դա չի փոխի: Ալիևն օգոստոսին ինքնաթիռներ և ուղղաթիռներ բարձրացրեց օդ, սակայն չօգտագործեց իրավիճակն իր օգտին փոխելու այդ միակ շանսը: Եվ դա զինվորների շրջանում զանգվածային կորուստների պայմաններում, երբ ադրբեջանական բանակն սկսեց փախուստի դիմել`իր հետևից տանելով բնակչությանը: Կանգնելով ծանր սպառազինություն կիրառելու անհրաժեշռության փաստի առջև`Ալիևը հասկացել է, որ անվտանգության գոյություն ունեցող համակարգը փոխել չի կարող: Մեր և ադրբեջանական ուժերի իրական ներուժն անհամեմատելի է: Դա ցույց տվեց օգոստոսը, այլ ոչ թե`Ռուսսատանի կողմից պահպանվող ՙհավասարակշռությունը՚: