ԵԱՀԿ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լարվածության
սրմամբ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա
Դաչիչը` ելույթ ունենալով ՄԱԿ Անվտանգության խորհրդի ամբիոնից:
Ընդ որում նա ընդգծել է, որ, չնայած Հայաստանի և
Ադրբեջանի նախագահների անցյալ տարի կայացած բանակցություններին, դիտվում է
իրավիճակի կտրուկ վատթարացում և բանակցային գործընթացի դանդաղում:
«ԵԱՀԿ-ում իր նախագահության շրջանում Սերբիան կշարունակի
աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք նպատակաուղղված են
բանակցությունների շարունակմանն ու հակամարտության կարգավորման
հնարավորությունների որոնմանը, ասել է սերբ դիվանագետը:
Նա նաև
տեղեկացրել է, որ Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի արտգորիծնախարարների հետ
քննարկել է ստեղծված իրավիճակը և տարածաշրջան այցի ընթացքում մտադիր է շարունակել
այդ քննարկումները պետությունների ղեկավարների հետ: