Visa ընկերությունը
Հայաստանի շուկայում արձանագրում է ոչ միայն աճի տեմպերի արագացում: Ինչպես
հոկտեմբերի 21-ին պարզաբանել է Կովկասյան
տարածաշրջանի երկրներում Visa տարածաշրջանային մենեջեր Իրինա Կամխաձեն,
պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, 2014 թվականի 2-րդ եռամսյակի
ավարտին 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ Visa քարտերով շրջանառության քանակն
առևտրի ցանցերում աճել է 26%, ինչը գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները:
Visa քարտերով տրանսակցիաների թվի տարեկան աճը կազմել է 18%, ինչը նույնպես գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները:
«Մեր
վիճակագրության տվյալներով, աճի տեմպերը մնում են արագացված, այսինքն, վայրընթաց
միտումներ չենք տեսնում, բոլոր միտումները վերընթաց են»,-նշել է Ի.Կամխաձեն:
Սակայն, որ ՀՀ
Կենտրոնական բանկի տվյալներով, 2014 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի
քարտային շուկայում արձանագրվել է Visa քարտերի շրջանառության 18.2% աճ, 2013-ի
նույն ժամանակահատվածի 35.4%-ի փոխարեն: Մեկ տարի առաջ աճը կլազմել է 40%: 2013
թվականի արդյունքներով տեղական շուկայում շրջանառվող քարտերի թվի աճը կազմել է
25.3%, 2012-ի` 43.2%-ի և 2011-ի` մոտ 35%-ի համեմատ: Առաջին կիսամյակում Visa
քարտերով տրանսակցիաների ծավալը կազմել է 258.1 մլրդ.դրամ, տարեկան աճը`1.3%,
նախորդ տարվա 40% աճի փոխարեն: Տրանսակցիաների թիվը 2014-ի առաջին կիսամյակում
2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 22.5%, մինչև 4.9 մլն., նախորդ տարվա
նույն ժամանակահատվածի 30% աճի փոխարեն: Պլաստիկ տրանսակցիաների ընդհանուր
ծավալներում Visa-ի մասնաբաժինն առաջին կիսամյակում կազմել է մոտ 47%, նախորդ
տարվա 57%-ի փոխարեն:
Նշենք,
որ Visa-ն հանդիսանում է գլոբալ վճարային համակարգ, որը աշխարհի ավելի քան 200
երկրների քարտապաններին, առևտրասպասարկման ձեռնարկություններին, ֆինանսական և
կառավարական հաստատություններին հնարավորություն է տալիս արագ, ապահով և հուսալի
օգտվել էլեկտրոնային վճարումների ցանցից: Էլեկտրոնային վճարումները իրականացվում
են VisaNet գլոբալ ինովացիոն պրոցեսինգային համակարգի միջոցով, որը կարող է
իրականացնել ավելի քան 20 000 գործարք վայրկյանում, զերծ պահելով սպառողներին
խաբեություններից: Visa-ն բանկ չէ, չի թողարկում վճարային քարտեր, չի սահմանում
սակագներ և տոկոսադրույքներ սպառողների համար, ինչպես նաև չի տրամադրում վարկեր
քարտապաններիրն: Իր հերթին Visa-ի ինովացիոն որոշումները թույլ են տալիս
ֆինանսական կազմակերպություններին իրենց հաճախորդներին առաջարկել ֆինանսական
գործիքների լայն ընտրանի, այդ թվում դեբետային, կանխավճարային և վարկային քարտային
պրոդուկտներ: