ՀԱԿ խնբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ հերթական քաղաքական հետապնդումը: Այդ մասին պատգամավորը հայտարարել է հունիսի 27-ին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում իր ելույթում:
Փաշինյանի ասելով, դեռևս 1,5 տարի առաջ Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ հարուցված քրեական գործը չի փակվել: Չկա նաև նախաքննություն: Այժմ երրորդ գործն է հարուցվում նույն անձի նկատմամբ: «Ես դատապարտում եմ քաղաքական հետապնդումը, որն իրականացվում է քրեական գործի «տանիքի» ներքո, և կարծում եմ, որ երկրին անհրաժեշտ է հնարավորինս արագ ձերբազատվել այնպիսի հասկացությունից, ինչպես` «քաղբանտարկյալը»: Ես դատապարտում եմ ինչպես Ժիրայր Սէֆիլյանի, այնպես էլ մյուս քաղբանտարկյալների կալանավորումը», - հայտարարել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ «Նոր Հաայստան» հանրային փրկության ճակատի առաջնորդներից մեկը` Ժիրայր Սէֆիլյանը, հունիսի 20-ին ձերբակալվել էր հանցավոր խմբավորում կազմակերպելու կասկածանքով: Իսկ երկու օր անց դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառելու որոշում կայացրեց: