ՀՀ ԱԱ Արևելագիտության ինստիտուտի ղեկավար Ռուբեն Սաֆրաստյանը գտնում է, որ այս փուլում Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական բազան չի ներգրավվի ռուս-թուրքական հակամարտությանը: Այս մասին նա հայտարարել է ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում:
Նրա խոսքով, տվյալ փուլում ռուսական բազայի ներգրավվածության անհրաժեշտությունը չկա, հատկապես եթե հաշվի առնենք, որ հակամարտության հիմնական օջախը գտնվում է Սիրիայի աջ կողմում: «Ռուս-թուրքական հարաբերությունների սրումն արդեն վերածվել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հակամարտության, ինչը բացասականորեն կանդրադառնա միջազգային իրավիճակի վրա»,-գտնում է փորձագետը: Նա նաև նշել է, որ եթե մինչև թուրքական կողմից ռուսական ՍՈւ-24 կործանիչի խոցումը Մոսկվան և Անկարան ունեին տարաձայնություններ, ապա միջադեպից հետո հնարավոր է տնտեսական բոլոր խոշոր նախագծերի կասեցում: «Դա կնշանակի հարաբերությունների լուրջ սառեցում: Ռուսաստանն ավելի ադեկվատ կվերաբերվի Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությանը և կդառնա Հայաստանի ավելի հուսալի գործընկերը: Բայց մենք պետք է լինենք իրատես և հասկանանք, որ մեզ համար ավելի կարևոր է տարածաշրջանային կայունությունը»,-նշել է նա:
Փորձագետը նկատել է նաև, որ ռուս-թուրքական հարաբերությունների սրումը չի կարող բերել իրավիճակի էսկալացիային ղարաբաղյան և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում: «Բաքուն գիտակցում է, որ Անկարան էլ չի կարող ցուցաբերել այն աջակցությունը, որը նախկինում էր անհրաժեշտության դեպքում ցուցաբերում, հետևաբար, կլինի ավելի զուսպ»,-նշել է փորձագետը:
Նշենք, որ նոյեմբերի 24-ին Սիրիայում կործանվել էր ռուսական ՍՈւ-24 կործանիչը: Ինքնաթիռը սիրիական տարածքի վրա խոցվել է «Վոզդուխ-Վոզդուխ» արբանյակով և վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: ՌԴ նախագահ Վլաիմիր Պուտինը հայտարարել է, որ ինքնաթիռը Սիրիայի տարածքի վրա խոցվել է «Վոզդուխ-Վոզդուխ» արբանյակով, թուրքական F-16-ից: Պուտինը միջադեպը որակել է որպես ահաբեկիչների հանցակիների կողմից կատարված «մեջքից հարված»: Կործանիչի երկու օդաչուները կատապուլտացվել են: Նրանցից մեկը զոհվել է վայրէջքի ժամանակ, երկրորդը, ըստ չհաստատված տվյալների, փրկվել է սիրիական հատուկ ծառայությունների կողմից: Փորձագտների կարծիքով, Մոսկվան կկասեցնի Անկարայի հետ բոլոր համատեղ բիզնես-նախագծերը, ներառյալ «Թուրքական հոսք» գազատարի և Թուրքիայում առաջին ատոմակայանի շինարարությունները: