ԱՄՆ 6 նահանգներ` Վիսկոնսին, Փենսիլվանիան, Թենեսին, Նյու Յորքը, Դելավերը և Միչիգանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարեկիցի կապակցությամբ ընդունել են համատեղ բանաձև: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Ամերիկայի Հայկական Ազգային Կոմիտեն::
Ըստ աղբյուրի, համատեղ բանաձևում այդ նահանգները ճանաչել և դատապարտել են Հայոց ցեասպանությունը:
Նշենք, որ այս օրերին ԱՄՆ տարբեր նահանգներում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ակցիաներ: Մասաչուսեթսում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Լոս Անջելեսում ապրիլի 24-ին քաղաքապետարանի շենքը լուսավորված է եղել մանուշակագույն գույնով, իսկ Ռոդ-Այլենդ նահանգի վարչական շենքը` հայկական եռագույնի գույներով: Նշենք, որ ԱՄՆ 50 նահանգներից 43-ն արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Սակայն, պաշտոնական Վաշինգտոնն առայժմ դրանից հրաժարվում է: