Հայաստանի 2016 թվականի հիմնական տնտեսական փաստաթղթի հեղինակները ցուցաբերել են առավելագույն զսպվողականություն և իրատեսություն: Այս մասին նոյեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը:
Նրա խոսքով, հաշվի առնելով նախորդ տարիների դառը փորձը, ՀՀ կառավարությունը մի փոքր իջեցրել է սանդղակը, ՀՆԱ աճը նախատեսելով 2.2%: «Մոտեցումը բոլոր առումներով շրջահայաց է և ողջունելի, զանգվածներին ապակողմնորոշելու փոխարեն»,-հայտարարել է փորձագետը:
Միաժամանակ, նշել է տնտեսագետը, Հայաստանի տնտեսության զարգացնման համար մի քանի խթանիչ գործոններ` ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակներում և Հայաստանի ու ԵՄ միջև ակնկալվող համաձայնագրի ստորագրումը: Համապատասխան աշխատանքների դեպքում հնարավոր է նաև փոխշահավետ համագործակցություն Իրանի և Չինաստանի հետ, նշել է Բոստանջյանը: «Չնայած հաջորդ տարի կպահպանվի աղքատության աճը, 2016 թվականը, ամենայն հավանականությամբ, Հայաստանի համար կդառնա դրական տեղաշարժերի ու հաջող մեկնարկների տարի»,-եզրափակել է փորձագետը:
Նշենք, որ երկրի 2016 թվականի բյո(ջեի նախագիծն արդեն քննարկվել է ԱԺ հանձնաժողովներում և առաջարկների ստացումից հետո կքննարկվի ԱԺ լիագումար նիստում, նոյեմբերի վերջերին: Նշենք, որ ըստ բյուջեի նախագծի ծախսային մասը կկազմի 1 տրլն. 373 մլրդ դրամ, իսկ եկամտային մասը` $ 1 տրլն.183 մլրդ.դրամ, դեֆիցիտը` 197 մլրդ դրամ: 2016 թվականին պետական բյուջեի եկամուտների 95.4% -ը կկազմեն հարկերը և տուրքերը, և 2,6% և 2% -ը համապատասխանաբար կկազմեն պաշտոնական դրամաշնորհները և այլ եկամուտները: