Ղազխաստանի
խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը
Հայաստանի անդամակցության շուրջ պայմանագրի վավերացմանը, հաղորդում է «Նովոստի-Կազախստանը»:
Ազգային էկոնոմիկայի նախարար Երբոլատ Դոսաևն այդ
առնչությամբ հայտարարել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումը հսկայական դեր է
խաղում, քանի որ Ղազախստանը սերտորեն համագործակցում է Հայաստանի հետ: «Մեր
համագործակցությունը նպաստում է տնտեսական զարգացմանը մեր երկրների միջև:
Հայաստանի անդամակցության շնորհիվ մենք նախատեսում ենք մեր օրենսդրական շահերի
զարգացում», - ասել է Դոսաևը:
ԵԱՏՄ-ին
Հայաստանի անդամակցության շուրջ պայմանագիրն ստորագրվել էր հոկտեմբերի 10-ին
Մինսկում: Փաստաթղթի ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը դառնում է ԵԱՏՄ անդամ և
պետք է համապատասխանի ՄՄ և ԵԱՏՄ իրավապայմանագրային հիմքի նորմերին: