Կտրուկ բարձրացել է հետխորհրդային տարածության աշխարհաքաղաքական գինը, որը դադարել է լինել Ռուսաստանի հայրենակալվածքը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌՊՀՀ արտասահմանյան ռեգիոնաբանության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը:
«Այդ տարածությունը ենթարկվում է մշտական ֆրագմենտավորման և վերաֆորմատավորման: Եվ Մոսկվայում կա իրավիճակի ըմբռնում: Հենց այդ պատճառով, 2013 թվականին սկսելով կորցնել Ուկրաինան, Մոսկվան ձգտում էր հենման կետեր գտնել, մնալ ամենուրեք, որտեղ հնարավոր է: Արդյունքում` հետևեց եվրասիական ընտրության վերաբերյալ Հհայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը: Իմ կարծիքով, Երևանում շատ բան հասկանում էին` նաև առանց հուշելու: Եվ այսօր հենց այդ ընտրւոթյունն է կանխորոշում Մոսկվայի և Երևանի հարաբերությունների բովանդակության դրական և բացասական կողմերը», - կարծում է նա:
Մարկեդոնովը նշել է, որ, կորցնելով վերահսկողությունը դե-ֆակտո կազմավորումների տարածքների նկատմամբ, Վրաստանը և Մոլդովան կարող էին իրենց թույլ տալ երկրորդ պլան մղել անվտանգությունը, ԼՂՀ հովանավոր Հայաստանն այդ հարցն անտեսել չէր կարող: Նրա կարծիքով, ԵՄ և ԱՄՆ առաջվա պես պատրաստ չեն փոխարինել ռուսական ռազմակայանը Հայայստանի տարածքում կամ երաշխավորել հայկական հանրապետությունների անվտանգությունը` որն ապահովվում է ղարաբաղյան հակամարտության շուրջ ստատուս-քվոյով:
«Սակայն, նման դաշնակցության ձեռքբերումներից զատ դրա շահառուներին բաժանում են նաև գործընկերոջ կրած վնասները: Հայ-ռուսական դաշինքի պարագայում Արևմուտքի հակառուսական պատժամիջոցների սպառնալիքի առջև հայտնված Հայաստանը շահագրգռվածություն է դրսևորում հավկիթները տարբեր կողովներում պահելու գործում: Եվ դրանից Ռուսաստանը չի կարող խուսափել` որքան էլ Կրեմլը ցանկանա», - ամփոփել է վերլուծաբանը: