Հայաստանի վերջին ներքաղաքական իրադարձությունները,
որոնք վերաճեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ
Ծառուկյանի միջև կոշտ առճակատման, ով, փաստորեն, դրա պատճառով կորցրեց իր
քաղաքական կշիռը, ազդել են երկրի միջազգային հեղինակության վրա և, նույնիսկ,
անդրադարձել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների
ներկայացուցչական մակարդակի վրա: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք
է հայտնել դիվանագիտական կորպուսի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը:
Նրա ասելով, Արևմուտքի համար ոչ կոռեկտ ներքին
«պարզաբանումները» պատճառ են դարձել, որպեսզի որոշ եվրոպական երկրներ և կազմակերպություններ վերանայեն այդ
միջոցառումներին իրենց մասնակցության մակարդակը` իջեցնելով Հայաստան ուղարկվելիք
պատվիրակությունների ներկայացուցչական մակարդակը:
Ինչպես նշել է աղբյուրը, այդ ներքաղաքական
իրադարձություններն առիթ են տվել մտորելու այն մասին, որ Հայաստանի գործիչների
համար ներքին գործերն ավելի կարևոր են առաջիկա միջոցառումներից: «Եթե հենց
Հայաստանում մտահոգված չեն իրենց միջազգային հեղինակությամբ` այդքան կարևոր
իրադարձության նախաշեմին, ապա այդ ինչու՟ միջազգային հանրությունը պետք է մեծ
կարևորություն տա դրան: Եվրոպայում ցանկանում են տեսնել ամբոջական, համերաշխ
Հայաստան, որտեղ քաղաքական ուժերը մրցակցում են քաղաքական գործընթացների
շրջանակում, այլ ոչ թե բաժանվում
սպիտակների ու սևերի և զբաղվում
միմյանց ոչնչացմամբ», - նշել է դիվանագետը:
Այդուհանդերձ, ընդգծել է նա, իրավիճակը փոքր-ինչ
կարգավորվել է Սարգսյանի և Ծառուկյանի հաշտությունից հետո, ակնարկելով, որ այդ հաշտությունն առանց միջազգային միջնորդության չի եղել: Այդ
առնչությամբ դիվանագետը հույս է հայտնել, որ հնարավոր է, հաջողվի վերադառնալ
Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին ավելի բարձր մակարդակով
մասնակցկության վերաբերյալ նախկին պայմանավորվածություններին:
Այդ համատեքստում ուշագրավ է ԶԼՄ-ներում ԵԽԽՎ նախագահ
Անն Բրասերին հասցեագրված ԲՀԿ պատգաամավորների փետրվարի 16-ի նամակի հրապարակումը
նախօրեին, որում «բարգավաճները» ԵԽԽՎ
աջակցությունն են խնդրում կուսակցության համար բարդ իրավիճակում: Նամակում,
մասնավորապես, ասվում է, որ Հայաստանի ղեկավարությունը հալածանք է սկսել ԲՀԿ դեմ,
որ նախագահն սպառնացել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին զրկել
պատգամավորական մանդատից, որ նրան պատկանող ձեռնարկություններում սկսվ ել են
լայնմասշտաբ հարկային ստուգումներ, և որ նա հեռացվել է ԱԱԽ կազմից: Նամակում
ընդգծվում է, որ դրա պատճառը Սարգսյանի սահմանադրական բարեփոխումներին աջակցելուց
նրա հրաժարվելն էր, որոնց նպատակը կառավարող ռեժիմի իշխանության անորոշ ժամանայկով
երկարաձգումն է:
Բրասերի փետրվաիր 18-ի պատասխան նամակում ընդգծվում էր,
որ քաղաքական պայքարի նման եղանակներն անընդունելի են ժողովրդավարական երկրների
համար, և ինքը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու
նպատակով Հայաստան ժամանելուն պես այդ հարցն անպայման կբարձրացնի երկրի
ղեկավարության հետ իր հանդիպումների ընթացքում:
Ուշագրավ
է նաև, որ Ծառուկյանի և Սարգսյանի «հաշտությունից» հետո «բարգավաճները» դադարել են
խոսել հալածանքի մասին և պաշտոնապես չեն հրապարակել այս նամակները: