Կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն իր մասնագիտական նվաճումների համար Կանադայի բարձրագույն պարգևի է արժանացել: Այս մասին գրում է Asbarez.-ը:
Պարգևի են արժանացել ևս 4 արվեստագետ` կոմպոզիտոր, նվագավար Ուոլթեր Բոդրոն, դերասանուհի Դիանա Լեբլանը, երգիչ, երգահան Սառա ՄքԼահանը, պրոդյուսեր Էռ Էյջ Թոմփսոնը:
Նշենք, որ պարգևից բացի մրցանակակիրներից ամեն մեկը կստանա 25.000-ական դոլար: Հայտնի է, որ պարգևատրման արարողությունը տեղի կունենա մայիսի 29-ին` Օտտավայում: