Ավարտին է մոտեցել ամառը և երեխաների արձակուրդների սեզոնը: Հարավկովկասյան երկաթուղում խիստ կարևորում են աշխատողների և նրանց երեխաների հանգստի հարցը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, հանդիսանալով սոցիալական ուղղվածություն ունեցող ընկերություն՝«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հատուկ ծրագիր է իրականացնում, որի շրջանակներում «Գուգարք» մանկական ճամբարում կազմակերպվում է երկաթուղայինների երեխաների և թոռների ամառային հանգիստը:
2015 թվականին Լոռիում գտնվող այս ճամբարում հանգստացել են երկաթուղայինների 7-15 տարեկան 419 երեխաները և թոռները:
Երեխաները հանգստանում են հերթափոխերով. մեկ հերթափորի տևողությունը կազմում է 12 օր:
Ծրագրի առանձնահատկությունն այս տարի կայանում էր նրանում, որ ծնողներից չէր պահվում եկամտային հարկը: Այսպիսով, Ընկերությունը իր վրա է վերցնում երեխաների հանգստի հետ կապված բոլոր ծախսերը:
Այս տարի նաև լայնացել էր ծրագրի շահառուների շրջանակը. եթե անցյալ տարիներին Ընկերությունը կազմակերպում էր հանգիստը միայն երկաթուղայինների երեխաների համար, ապա 2015 թվականից ճամբարի ծառայություններից կարող են օգտվել նաև երկաթուղայինների թոռները:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:-