: Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գյումրիի Վարդանանց հրապարակում Սուրբ պատարագից հետ շփվել է հավատացյալների հետ:
Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս պապը և Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Պապի ավտոմեքենայով շրջել են հրապարակում` օրհնելով հավաքվածներին: Հավատացյալները ոգևորության և ողջույնի բացականչություններով են դիմավորել Ֆրանցիսկոս պապին:
Նախատեսվում է, որ Հռոմի Պապը կուղեւորվի Հայ կաթողիկե «Տիրամայր Հայաստան» եկեղեցու Պողոսյան կրթական կենտրոն: Այստեղ Հռոմի Պապը կճաշի, կհանգստանա հատուկ իր համար պատրաստված սենյակում: Կրթական կենտրոնի աշխատակիցները նվեր են պատրաստել Հռոմի Պապի համար՝ երկու անտուն որբերի բրոնզե արձանիկ: Երեկոյան Հռոմի Պապը Երեւանում էկումենիկ արարողություն կանցկացնի եւ աղոթք կբարձրացնի հանուն խաղաղության: