ԽԽՎ նստաշրջանում Նաիրա Զոհրաբյանն Ադրբեջանին կոչ է արել հիշել Հին Ջուղային խաչքարերի ոչնչացումը:
Իր ելույթը Զոհրաբյանը հնչեցրել է «Կրոնի ազատությունն ու կողք-կողքի ապրելը ժողովրդավարական հասարակություններում» խորագրով ադրբեջանցի պատգամավոր Ռաֆայել Հուսեյնովի զեկույցի քննարկման ընթացքում։ Անդրադառնալով Հուսեյնովի զեկույցին՝ Զոհրաբյանը հայտարարել է, որ հանդուրժողականության մասին խոսելուց և զեկույց գրելուց առաջ Հուսեյնովը պարտավոր է ԵԽԽՎ ամբիոնից ներողություն խնդրել Ադրբեջանի վարած հայատյաց և ագրեսիվ քաղաքականության, կրոնական անհանդուրժողականության, ինչպես նաև մշակութային վանդալիզմի` հայկական Ջուղա քաղաքի գերեզմանոցի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու տակ գտնվող, համաշխարհային մշակութային արժեք հանդիսացող հազարավոր խաչքարերի ոչնչացման համար:
Ի նշան բողոքի, հայկական պտվիրակությունը լքել է նիստերի դահլիճը:
Նշենք, որ 2005 թվականին Հին Ջուղայում ադրբեջանցի զինծառայողները 4 օրում հողին հավասարեցրին ավելի քան 2 հազար խաչքար: