Ապրիլի 25-ին ՙS.O.S. Սևան՚ նախաձեռնությունը երթ կանցկացնի`ուղղված լճի փրկությանը:
ՙS.O.S. Սևան՚ քայլերթը կմեկնարկի Սևան քաղաքի օղակաձև հրապարակից դեպի Սևան-Հրազդան ջրանցքը` Սեւան-Երեւան մայրուղով: Բողոքի ակցիան կշարունակվի Երևանում ապրիլի 28-ին Ազգային ժողովի շենքի դիմաց:
ՙS.O.S. Սևան՚ նախաձեռնության գլխավոր պահանջն է`դադարեցնել Սևանում ձկնային տնտեսություն ստեղծելու ծրագրի իրականացումը: Բացի այդ, նախաձեռնությունը բողոքում է լճից ջրի բացթողումների չափաքանակը 5 տարի ժամկետով 170 մլն խմ-ից մինչև 240 մլն խմ ավելացնելու դեմ: ՙS.O.S. Սևանը՚, որի մեջ մտնում են մի շարք հասարակական կազմակերպություններ, գտնում է, որ այդ նախագծերը լուրջ վնաս են հասցնում լճի էկոհամակարգին: