Անելիք Բանկի ավանդային պորտֆելը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է շուրջ 7%-ով՝ կազմելով 45 մլրդ ՀՀ դրամ: Այստեղ զգալի մասնաբաժինը ֆիզիկական անձանցից ներգրաված ժամկետային ավանդային պորտֆելի ծավալն է` 42 մլրդ ՀՀ դրամ, ինչը նշանակում է 16% աճ՝ նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատությամբ: 6%-ով ավելացել է ընդհանուր վարկային պորտֆելը՝ հասնելով շուրջ 63 մլրդ ՀՀ դրամի։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Անելիք Բանկի մամուլի ծառայությունից, այստեղ նույնպես նկատելիորեն մեծ է ֆիզիկական անձանց տրամադրված վարկային պորտֆելը՝ շուրջ 30 մլրդ ՀՀ դրամ, ինչը 20%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։
«2015 թվականը Անելիք Բանկը փակել է բավականին լավ ցուցանիշներով՝ ավելացնելով թե՛ ավանդային, թե՛ վարկային պորտֆելները: Ժամկետային ավանդների պորտֆելի զգալի աճը պայմանավորված է ինչպես նոր ավանդատուների թվի ավելացմամբ, այնպես էլ գործող ավանդների ծավալների մեծացմամբ: Հպարտությամբ պետք է ասեմ, որ մեր ավանդային պրոդուկտները մեծ պահանջարկ ունեն բնակչության մոտ` շնորհիվ առաջարկվող դինամիկ և շահավետ պայմանների։ Հատկապես ուրախալի է ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդների ծավալի աճը, ինչը վկայում է Բանկի նկատմամբ հաճախորդների վստահության անընդհատ ավելացման մասին»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը։
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայստանի բանկերի ֆինանսական Վարկանիշի, Անելիք Բանկը 2016 թվականի հունվարի 1- դրությամբ, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների և մանրածախ վարկավորման ծավալներով գտնվում է համակարգի առաջատարների տասնյակում: Բանկը շարունակում է ընդլայնել մանրածախ վարկավորման պրոդուկտների շարքը, 2013 թվականին ներդնելով «Պարզ Արագ» փաթեթը, որի շրջանակներում արդեն հասցրել է գործարկել սպառողական վարկավորման մի շարք գրավիչ և մատչելի տեսակներ, պարբերաբար վերանայելով վարկավորման պայմանները դեպի ավելի մատչելիության և մեխանիզմների պարզեցման կողմը: «Պարզ Արագ» վարկային փաթեթը մեկնարկել է 2013 թվականի վերջին և 2015 թվականին Անելիք Բանկի մանրածախ վարկավորման զինանոցում արդեն կային մի շարք ներդրված և հաջողությամբ աշխատող մանրածախ վարկային պրոդուկտներ: Դրանք են` «Հարսանեկան», «Տոնական», «Արագ +», «Պարզ-Արագ», «Պարզապես-Արագ հիփոթեքային» (քարտային), «Պարզ-Արագ Էքստրա», «Պարզ-Արագ Առաջընթաց», «Տուրիստական» (զբոսաշրջային փաթեթ ձեռք բերելու համար), «Պարզ-Արագ» ՓՄՁ բիզնես-վարկերի համար պրոդուկտները, որոնց մի մասը քարտային վարկեր են: Բացի այդ, 2015 թվականին այդ փաթեթի շրջանակներում բանկը ներդրեց «Պարզ-Արագ Ունիվերսալ» քարտաին վարկերը և ռեվոլվերային վարկային գիծը: Միևնույն ժամանակ, 2015 թվականի սկզբին Անելիք Բանկը վերանայեց և բարձրացրեց դրամային ավանդների տոկոսադրույքները (մինչև 16-16.5%), ինչի արդյունքում տարվա արդյունքներով կարողացավ ապահովել բարձր դինամիկա: Նշենք, որ Անելիք Բանկի միանձնյա սեփականտերն է լիբանանյան Credit Bank S.A.L.-ը, որը 2013 թվականի 4-րդ եռամսյակում իր մասնաբաժինը 89.95%-ից հասցրեց 100%-ի: