ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 24-ին կայացած նիստում քննարկվել են էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մասին հարցերը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցերը, որոշել է սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները նվազեցնել 2.58 դրամով (ներառյալ ԱԱՀ-ն):
Սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի վերանայված սակագներն են՝
1) 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար`
ա. ցերեկային սակագին` 34.7 դրամ/կՎտժ (գործող 37.28 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին` 30.7 դրամ/կՎտժ (գործող 33.28 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2) 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար`
ա. ցերեկային սակագին` 37.2 դրամ/կՎտժ (գործող 39.78 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին` 33.2 դրամ/կՎտժ (գործող 35.78 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
3) 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար`
ա. ցերեկային սակագին` 43.2 դրամ/կՎտժ (գործող 45.78 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին` 33.2 դրամ/կՎտժ (գործող 35.78 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
4) 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար`
ա. ցերեկային սակագին` 46.2 դրամ/կՎտժ (գործող 48.78 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին` 36.2 դրամ/կՎտժ (գործող 38.78 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2016 թվականի օգոստոսի 1-ից:
Հաշվի առնելով 2016թ. օգոստոսի 1-ից մինչև 2017թ. օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար կանխատեսվող էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության, ներկրման և արտահանման հաշվեկշիռը, ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի փոփոխությունը, «Հայաստանի էլեկտրական ցանցերե ՓԲԸ-ի գործող սակագներում նախորդ տարիներին կուտակված վնասի փոխհատուցման համար միանվագ ներառված գումարի նվազեցման անհրաժեշտությունը, էլեկտրաէներգետիկական համակարգում գործող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վրա ազդող մի շարք այլ գործոնների փոփոխությունները՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմն իրականացրել է էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների, էլեկրաէներգետիկական շուկային ծառայություններ մատուցողների և «Հայաստանի էլեկտրական ցանցերե ՓԲԸ-ի սակագների վերաբերյալ իր հաշվարկները: Մինչդեռ 2015 թ. օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը Հայաստանի բնակչության համար բարձրացել է 16%-ով՝ 1 Կվտ էկեկտրաէներգիայի դիմաց 41,85-ից մինչև 48,78 դրամ:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, մայիսի 31-ին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) սահմանել է բնական գազի նոր սակագներ, որոնք ուժի մեջ կմտնեն հուլիսի 1-ից: Ամսական մինչև 10 հազ. խմ գազի սպառում ունեցող տնային տնտեսությունների համար 1 խմ դիմաց սահմանվել է 146, 7 դրամ սակագին` գործող 156 դրամի փոխարեն, ամսական 10 հազ. խմ և ավելի սպառում ունեցողների համար` 257.56 դոլար (1000 խմ) սակագին` գործող 276.98 դոլարի փոխարեն` դրամային համարժեքով (նախորդ ամսվա 25-ի դրությամբ դոլարի փոխարժեքով, սակագինը ներառում է ԱԱՀ):