Մոսկվայում
կալանավորված գործարար Լև ոն Հայրապետյանի
առողջական վիճակն այսօր առավոտյան կտրուկ վատաց ել է, հաղորդում է նրա եղբայրը` Վլադիմիր
Հայրապետյանը:
Նրա ասելով, առավոտից կալանավորի ճնշումը
կտրուկ բարձրացել է, և միայն «Մատրոսսկայա տիշինա» մեկուսարանի բժիշկների
ներարկումից հետո Լևոն Հայրապետյանին հաջողվել է քնել, հաղորդում է Artsakh Today մամուլի կենտրոնը:
Հիշեցնենք, որ օրերս ՌԴ
վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց,
որ տնտեսության ոլորտի
իրավախախտումների համար քրեական պատասխանատվությանը հարկավոր է վերաբերվել չափազանց տարբերակված»: Նա նշել է, որ բազմաթիվ
դեպքերում կարելի է լիովին բավարարվել վարչական, հարկային և քաղաքացիական պատասխանատվությամբ: Քրեական ճնշումը
միշտ չէ, որ արդյունք է տալիս, այն հարկավոր է կիրառել
խնայողաբար, սակայն վճռականորեն կիրառել այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է անհատի կամ պետության
անվտանգության դեմ հանցագործություններին. այստեղ կասկած չկա, սակայն տնտեսությունում` առանձին թեմա է», - հայտարարել էր Մեդվեդևը: