ԵՄ հետ
Մոլդովայի ասոցացումը ոչ մի կերպ չի նպաստել Ռուսաստանի հետ առկա խնդիրների
կարգավորմանը: Այդպիսի կարծիք է հայտնել Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր,
քաղաքագետ Բոգդան Ցիրդյան` առցանց մամուլի ասուլիսում պատասխանելով ԱրմԻնֆո-ի
հարցին:
«Նախևառաջ,
այդ բոլոր խնդիրներն առնչվում են մերձդնեստրյան հակամարտության կարգավորմանը:
Ռուսաստանը ողջունում է դաշնության, Մոլդովան` ունիտար պետության գաղափարը: Իսկ
Մերձդնեստրը ցանկանում է համադաշնություն կամ, ընդհանրապես, անկախություն Քիշնևից:
Մոլդովան ձգտում է ռուսաստանցի խաղաղապահների դուրս բերման, խաղաղապահ
առաքելության վերածման քաղաքացիականի` ՄԱԿ, ԵՄ և ՆԱՏՕ-ի մասնակցությամբ», - նշել է
նա:
Քաղաքագետը
նաև առանձնացրել է Գագաուզիայի խնդիրը, որը դեպի Ռուսաստանը կողմնորոշված
տարածաշրջան է, որի բնակչության ավելի քան 90%-ը 2014 թվականի հանրաքվեի ժամանակ
քվեարկել է Մաքսային միությանն անդամակցելու օգտին: Նրա ասելով, Մոլդովայում
կառավարող եվրոպամետ դաշինքի վերաբերմունքը ռուսաստանամետ տարածաշրջանների
նկատմամբ արտահայտվել է 2008-2013թթ. Գագաուզյան ինքնավարության տնտեսությունում
պետբյուջեից ներդրումների 17 անգամ կրճատմամբ:
Նրա
գնահատմամբ, ևս մեկ խնդիր է ռուսերենի կարգավիճակը: 2014 թվականին ընդունվել է
կրթության վերաբերյալ նոր օրենսգիրք, որի համաձայն, այսուհետև ռուսերենի ուսումնասիրումը պարտադիր չէ
մոլդովական դպրոցներում: Ավելին, Մոլդովայի դեմոկրատական կուսակցությունը մշակում
է Մոլդովայի տարածքում այն հեռուստաալիքների հեռարձակումն արգելող օրինագիծ, որոնք
Եվրոպական կոնվենցիան չեն ստորագրել: Դա նշանակում է, որ, գործնականում, ռուսական
ոչ մի հեռուստաալիք չի կարող հեռարձակվել:
«Այսօր
Ռուսաստնաում, ԴՄԾ տվյալներով, աշխատում է Մոլդովայի 500 000 քաղաքացի
այլ տվյալներով` 700 000 քաղաքացի:
ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումից հետո շատերին սկսել են արտաքսել ՌԴ աշխատանքային
և միգրացիոն օրենսդրության խախտումների առնչությամբ: Այդպիսով, խախտումներ ունեցող
շուրջ 200 000
մոլդովացիներ կարող են զրկվել աշխատանքից», - նշել է խորհրդարանականը:
Ցիրդյայի
ասելով, 2014 թվականին դրամական փոխանցումների ծավալը կրճատվել է: Արտասահմանից
Մոլդովա դրամական փոխանցումների 1,612 մլրդ դոլար տարեկան ընդհանուր ծավալի
61,6%-ը (993,73 մլն դոլար) ստացվել է Ռուսաստանից: Մինչդեռ աշխատանքային
միգրանտների փոխանցումները կազմում են ՀՆԱ շուրջ 25%-ը:
Հայաստանի
լրագրողների համար փորձագետների, վերլուծաբանների և քաղաքական գործիչների
հարցազրույցները կազմակերպվում են «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի «Արդիական
երկխոսություններ Հայաստանի նոր ինտեգրացիոն օրակարգի շուրջ» նածագծի շրջանակում: