Փետրվարի 23-27-ին
հանրապետություում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, հաղորդում է ՀՀ
ՏԿԱԻ նախարարության պաշտոնական կայքը:
Փետրվարի 23-25-ը օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 2-3 աստիճանով: Քամին
կլինի հյուսիս-արևելյան` 1-3 մ/վրկ: Փետրվարի 23-ի ցերեկը Երևանում օդի
ջերմաստիճանը կլինի մինչև +10 աստիճան, 24-ին` մինչև +11, 25-26-ին` մինչև +12,
իսկ փետրվարի 27-ին` մինչև +13 աստիճան:
Նշենք
նաև, որ փետրվարի առաջին տասն օրում օդի ջերմաստիճանը Հայաստանում եղել է նորմայից
7-9 աստիճանով բարձր: Բացի այդ, հունվարին օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր
է եղել 2-3 աստիճանով: